ՊԵԿ-ում մաքրում են հնարավոր հետքերը
Hayeli.am-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության փոփոխությունները կշարունակվեն: Նախագահի հրամանագիրն արդեն պատրաստ է, ըստ որի, ՀՀ ֆինանսների նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեն կառանձնացվի: Այս փոփոխություններից հետո ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կդառնա ֆինասների նախարար, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որի կազմի մեջ կմտնեն հարկային և մաքսային ծառայությունները, կղեկավարի նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Ըստ մեր տեղեկությունների`ՊԵԿ-ում սկսվել է իսկական աժիոտաժ և իրարանցում: Կարգի են բերվում բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են խնդրահարույց լինել. այլ կերպ ասած` ՊԵԿ-ում մաքրում են հնարավոր հետքերը:
