Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործի որոշ մանրամասներին մեր հանրությունը ծանոթ է: Յուրաքանչյուր ոք, ում այդ ամենը կարող է հետաքրքիր լինել, արդեն իսկ գիտի, որ Դավիթ Համբարձումյանին դատապարտել են 4 անձի հակասական, որոշ դեպքերում՝ զավեշտալի ցուցմունքների հիման վրա, ընդ որում՝ բոլորը դատարանում փոխել են ցուցմունքները, ոմանք նաև՝ նախաքննության փուլում: Սրան պետք է այս պահին ավելացնել, որ դեպքին ականատես 5 ոստիկանները, որոնցից մեկը ներկայումս՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալներից մեկն է, որևէ ապօրինի արարք Դավիթ Համբարձումյանի վարքագծում դեպքի օրը չեն նկատել: Փաստորեն մեր դատարանի համար, ինչպես գողական աշխարհի ներկայացուցիչների համար՝ ՙմիլիցու խոսքը ասնավանի չի՚ բանտային սկզբունքը ևս ուժի մեջ է:

Բոլորը նաև քաջատեղյակ են, որ Դավիթ Համբարձումյանին դիտմամբ դատապարտել են 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, որպեսզի նրա վրա չտարածվի 2018թ. Համաներման ակտը /մինչև 6 տարի ժամկետով դատապարտվելու դեպքում նա ենթակա էր պատժից ազատման/:

Այն որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում ցանկացած ողջամիտ մարդու մոտ չի կարող որևէ կասկած առաջացնել:

Եվ այս ամենի համատեքստում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում, կապված նրա կալանքի հետ:

Հիշեցնեմ, որ Դավիթի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ին հրապարակված դատավճռով: Այսինքն՝ կալանքը կիրառվել է ոչ թե առանձին որոշմամբ, այլ ներառվել է դատավճռի եզրափակիչ մասում: Ինչպես քաջ հայտնի է, դատավճիռը ուժի մեջ է մտնում այն կողմերին տրամադրելու պահից մեկամսյա ժամկետում, սակայն դա չի վերաբերում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցին՝ այդ դրույթը ուժի մեջ է մտնում դատավճռի հրապարակման պահից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 349 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին համահունչ, պետք է հստակ հասկանալ, որ կալանքի վերաբերյալ որոշումը, որը տվյալ դեպքում ներառվել է դատավճռի մեջ, ենթակա է բողոքարկման ինչպես առանձին ակտի տեսքով կայացված նմանատիպ որոշումը:

Դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին իմ կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին բողոքարկվել է Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշումը:

Ըստ օրենքի՝ առաջին ատյանի դատարանը 5-օրյա ժամկետում կալանավորման նյութերը պետք է ուղարկեր վերաքննիչ դատարան, վերջինս էլ 10-օրյա ժամկետում պետք է որոշում կայացներ:

Կամ էլ, եթե վերաքննիչ դատարանը գտներ, որ վերը նշված դատողությունը սխալ է և կալանքը այս դեպքում առանձին չի կարող բողոքարկվել, այլ պետք է բողոքարկվի ամբողջ դատավճռի հետ միասին, ապա պետք է 5-օրյա ժամկետում կայացներ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում:

Ինչպես արդեն պարզ է, ոչ մեկը, ոչ մյուսը տեղի չեն ունեցել՝ առհասարակ ոչինչ չի կատարվել:

Իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը 54 օրվա ընթացքում չի քննարկվել և առանց քննության ևս չի թողնվել: Այսինքն՝ Դավիթ Համբարձումյանը զրկվել է իրեն կալանավորելու մասին որոշումը վերադաս դատական ատյանին բողոքարկելու և այդ բողոքը քննարկված լինելու հիմնարար իրավունքից:

Հ.Գ. Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է իմ կողմից 03.12. 2025թ., սակայն արդեն 14-րդ օրն է, որևէ տեղեկություն դատական իշխանության տեղեկատվական կայքում՝ www.datalex.am, այդ մասին առկա չէ, մինչդեռ ըստ օրենքի՝ արդեն առնվազն 8-9 օր քրեական գործը պետք է լիներ վերաքննիչ դատարանում և առաջնահերթության կարգով պետք է քննարկվեր խափանման միջոցի հարցը»:

դիտվել է 290 անգամ
Լրահոս
«Ինչպես են ՔՊ-ականները թաքնվել ոստիկանական զորքի հետևում» (video) «Մայր Աթոռում ոստիկանները չեն՝ Նիկոլի սատանայական ոգին է․ մի ելք ունես, Նիկո՛լ». Պարույր Հայրիկյան (video) Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է «Մարտի՞ ես դուրս եկել եկեղեցու դեմ․ սատանա՛, պարտվելու ես»․ Էդգար Ղազարյան (video) Իրենք թող լավ մտածեն, ես եկել եմ աղոթքի. Տեր Նշան (video) Այդ մարդը վաղուց դադարել է բանական մտածելուց, ինքը վերջնահաշվարկ է արել առողջ մտածելակերպի հետ. Հովնան Սրբազան Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են․ փաստաբանն ահազանգում է Քաղաքացիական ավտոմեքենաներով մեծաթիվ ոստիկաններ՝ Էջմիածնի «Նոր Դվին» ռեստորանի կայանատեղիում Աննա Հակոբյանն իր պատասխանը ստացել է․ Գուգարաց թեմի առաջնորդ (video) Պարտվելու՛ է, որովհետև խախտել է թույլատրելիի սահմանը․․․ Նա ով հրաժարական է պահանջում, առաջ թող ինքը հրաժարական տա․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Այստեղ նայե՛ք՝ ինչի՞ց են վախեցած․ Նաիրա Զոհրաբյանն ու Թովմասյանը՝ Մայր տաճարից (video) Ինչպես է ոստիկանապետը խուսափում լրագրողների հարցերից (video) Հուսանք, որ Մայր Աթոռի ջանքերը, ինչպես նաև ձեր ողջախոհությունը կբացառեն վտանգավոր բախումները. Գեւորգ Դանիելյան Ադրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել Շահրամանյան Չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Դպրոցի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Եկեղեցու դեմ հավաքին, իսկ ԿԳՄՍ-ն՝ «դիտորդի» դերում է Հայաստանն այլևս վարչապետ չունի․ Գուգարաց թեմի առաջնորդի կտրուկ պատասխանը Նիկոլին (video) Վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր չեն լինի Էջմիածնում․ Անժելա Թովմասյան (video) «Միայն կարող եմ ձեզ համար աղոթել». տիրադավ անվանումը ստացած Առաքել Քարամյանն անջատեց հեռախոսը Շուտով 8 տարին կլրանա չդադարող ճգնաժամի, որի անունն է «Նիկոլ Փաշինյան». Կարեն Վրթանեսյան Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Հենց դրանք են այսօր գրոհելու եկեղեցու վրա. ժողովու՛րդ, թույլ չենք տալու. Երևանի ավագանու անդամ (video) Վեհափառի հեռացման վերաբերյալ Փաշինյանի ներկայացրած «պատճառը», պարզվում է, որևէ իրավական հիմք չունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am