Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք...

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լսելով՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա քաղաքական առումով «խակ» է։ Այդ կերպարն  ինքն է ակտիվորեն վերարտադրում հանրային խոսքում՝ «վա՜յ խեղճ Նիկոլ, անփորձ է, կրթություն չունի, դեղին մամուլի լրագրող է» տրամաբանությամբ։ Սակայն քիչ ավելի ուշադիր դիտարկումը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե անձի իմացական մակարդակն է, այլ այն քաղաքական դերակատարումը, որը նա իրականացնում է գործող համակարգում։

Այդ իմաստով ավելի կարևոր է ոչ թե հարցնել, թե ինչ գիտի կամ ինչ չգիտի Փաշինյանը, այլ հասկանալ՝ ինչպիսի քաղաքական արդյունք է սպասարկում նրա կիրառած լեզուն և մեթոդաբանությունը։
Վարչապետի քաղաքական խոսքում հաճախ է հայտնվում «ռուսի գործակալ», «օտար ազդեցության գործիք» ձևակերպումը։ Այդ պիտակը, որպես կանոն, ուղեկցվում է ձերբակալություններով, քրեական գործերով և ընտրական գործընթացից դուրս մղելու փորձերով։ Սակայն հարցը այստեղ կոնկրետ անձինք չեն, այլ մեթոդը, որը վտանգավոր է ցանկացած պետության  համար։

«Ագենտ» լինելը իրավական հասկացություն է։ Այն քաղաքական բնորոշում չէ։ Վարչապետի քաղաքական հայտարարությունում հնչեցված որևէ մեղադրանք ինքնին իրավական ուժ չունի։ Քաղաքական գնահատականը չի կարող քրեականացվել։ Քրեական պատասխանատվության ենթակա է միայն ապացուցված լրտեսությունը, ոչ թե աշխարհաքաղաքական դիրքորոշումը կամ իշխանությանը քննադատելը։

«Ագենտների» լեզվով խոսելը իշխանության համար հարմար գործիք է՝ այլախոհությունը վարկաբեկելու և քաղաքական դաշտը նեղացնելու համար։ Սա ուժի նշան չէ։ Սա վստահության պակասի և քաղաքական թուլության ցուցիչ է։ Ժողովրդավարությունը չի պաշտպանվում պիտակներով և ձերբակալություններով։ Այն պաշտպանվում է օրենքով, հավասար խաղի կանոններով և ընտրողների ազատ ընտրությամբ։

Եթե Ռուսաստանի հետ կապ ունենալը որակվում է որպես «ագենտ լինել», ապա անխուսափելի հարց է առաջանում․ ինչո՞ւ նույն չափանիշը չի կիրառվում Եվրոպական միության, արևմտյան հիմնադրամների, միջազգային ծրագրերի կամ արտաքին քաղաքական համաձայնեցումների նկատմամբ։ Եթե արտաքին ազդեցությունը դիտարկվում է որպես սպառնալիք, ապա այն սպառնալիք է անկախ ուղղությունից։ Իսկ եթե վտանգ է համարվում միայն մեկ աշխարհաքաղաքական վեկտորը, ապա գործ ունենք երկակի ստանդարտի հետ։

Փաշինյանը հաճախ խոսում է ինքնիշխանությունից, սակայն ինքնիշխանությունը աշխարհաքաղաքական կողմ ընտրելը չէ։ Ինքնիշխանությունը արևմտամետ լինելը չէ։  Այն չափվում է ազատ և մրցակցային քաղաքական դաշտով, անկախ դատարաններով, ուժային կառույցների քաղաքական չեզոքությամբ և ընտրությունների ազատությամբ։ Եթե այս բաղադրիչները բացակայում են, արտաքին կողմնորոշման մասին հայտարարությունները դառնում են ձևական։
Ընտրություններից առաջ ձերբակալությունները ժողովրդավարության կարմիր գիծ են։ Երբ ընդդիմադիր այլախոհները զրկվում են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ընտրությունը դառնում է ոչ թե քաղաքացիների կամքի արտահայտություն, այլ նախապես մաքրված դաշտ։ 

Այս համատեքստում «ագենտների» լեզուն Փաշինյանի համար ծառայում է որպես ընտրական տեխնոլոգիա։ Հարցը պետք է ձևակերպել ոչ թե պիտակներով, այլ սկզբունքորեն․ եթե օտար ազդեցությունը դատապարտելի է, ապա ինչու է այն դատապարտելի միայն ընտրովի կերպով։ Ռուսի ագենտը գիտի։ Իսկ ռուսի սապոգը չգիտի՞, չէր որ իր հայտարարությունները մեծ մասամբ կառուցված են «ռուսի սապոգի» վրա։ Այլաբանորեն եմ օգտագործում, բայց կարծում եմ՝ պարզ է։ Այս եզրափակիչ պատկերով կարելի է ամփոփել՝ ազդեցությունները շատ ավելի խորն են, քան կարող է ենթադրել Փաշինյանը, իսկ ամենավտանգավորը հաճախ գալիս է ոչ թե տեսանելի «ագենտներից», քաղաքական կողմնորոշում ունեցողներից,  այլ բարեփոխումների ու սկզբունքների իր զրոյական կետից։


Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 623 անգամ
Լրահոս
Դիմակավորված ուժայինները մտել են «Լեդի Հակոբի» ոսկու շուկա, ձերբակալել տնօրենին, հարվածել ներկաներին ՇՏԱՊ․ «Մայր Աթոռը նորից կարևոր հայտարարություն է տարածել» (video) Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Հայաստանի կառավարությունը անհետ կորածների հարցով խաբել է միջազգային գործընկերներին. Տաթևիկ Սողոյան (video) Չի կարող նման բան լինել, որ 22 հոգի հօդս ցնդեն․ Լարիսա Ալավերդյանը՝ Կառավարության դիմաց (video) Անհետ կորածների ծնողները մոտեցան Փաշինյանի օգնականին․ իրավիճակը լարվեց (video) «Այ տվա՛ր, ուզում ես ինձ դատի տուր․․․ հիշեցնելու եմ՝ ինչ ես արել ժամանակին»․ Տիգրան Չոբանյան (video) Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am