Դուրս բերել ՌԴ ռազմակայանը Հայաստանից

ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում ռուսական գաղութատիրության երկու հիմնական համակարգաստեղծ բաղադրիչներից մեկն է. մյուսը ռուսահպատակ գործակալական վերնախավն է: Այս մասին իր հոդվածաշարի 6-րդ մասում նշել է «Սասնա ծռերի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նա, մասնավորապես գրել է. «Եթե անդրադառնանք ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի (ուժի մեջ է մտել 1997թ. նոյեմբերի 11-ին) պայմանագրի (այսուհետև՝ Պայմանագիր) նպատակին, որը սահմանված է Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, ապա կտեսնենք, որ ըստ Պայմանագրի՝ «Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթից, ՀՀ Զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ անվտանգությունը»: Առաջին հայացքից բնական, տրամաբանական և նույնիսկ վստահություն ներշնչող այս ձևակերպումն իրականում գաղութացման բանալի է: Պատճառն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում: Ռուսաստանը մեր տարածաշրջանում իր շահերը կարող է իրացնել միայն մեր շահերի հաշվին: Իսկ եթե նա ռազմական անվտանգության նկատմամբ խիստ կարիքավոր ու զգայուն Հայաստանում ունի ռազմակայանի նման արդյունավետ ուժային բաղադրիչ, ապա ծրագրային և հետևողական լինելու պարագայում կարող է դրա վրա հենվելով և այն գործադրելով՝ Հայաստանը գործիք դարձնել իր համար և մինչև նրա վերջնական սպառումն այն օգտագործել իր շահերն ապասարկելու նպատակով: Ռազմակայանի վրա է հիմնվում և նրա շուրջն է կառուցվում Հայկական բանակի և, առհասարակ՝ մեր պաշտպանական-անվտանգային համակարգի, նկատմամբ ՌԴ-ի ռազմավարական կառավարում հաստատելու, որով՝ դրանց ռազմավարական զարգացման, հզորացման և մեր անվտանգության իրական կարիքների մակարդակին հասնելու հեռանկարից մեզ զրկելու (այդ թվում՝ տեխնիկատեղեկութային և կադրային մասնագիտական կախյալությունը պահպանելու ու խորացնելու միջոցով) և Հայաստանը (Արցախը ներառյալ) վերջնականորեն գաղութ-կայազորի վերածելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրի ռազմաքաղաքական ուղղությունը: Ռազմակայանի առկայության շնորհիվ է, մասնավորապես, Ռուսաստանին հաջողվել փաստացի յուրացնել մեր ՀՕՊ-ը և վերահսկողության տակ առնել Թուրքիայի և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված զորամիավորումները: Ռազմակայանի առկայությունն է, որ «իմաստավոր» ու «առարկայական» է դարձնում ռուս-թուրքական երկընտրանքի դավադիր ու կեղծ ձևաչափը, դրա մեջ ռուսական սվինի ընտրությունը, ինչպես նաև մեր անվտանգային ինքնուրույնությունն էապես սահմանափակող և, ռուս-թուրքական երկընտրանքից զատ, մեզ համար գոյութենական հավելյալ մարտահրավերներ ստեղծող՝ Ռուսաստանի հետ երկկողմ և նրա առանցքով ստեղծված բազմակողմ (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձևաչափերում Հայաստանի բռնի ու կախյալ մասնակցությունը: Ասվածից հետևում է, որ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, որպես ռուս-թուրքական ցեղասպան երկընտրանքը գետնի վրա առարկայացնող գործոնի, որպես ռուսական գաղութատիրության երկու համակարգաստեղծ բաղադրիչներից մեկի, առկայությունը և գործունեությունը և դրա միջոցով իրականացվող ռուսական քաղաքականությունը մեզ զրկում են մեր անվտանգային կարիքներին համապատասխանող ինքնուրույն պաշտպանական-անվտանգային համակարգ ունենալու, այդու՝ ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու և հայության ու Հայաստանի առաքելությունը վերաստանձնելու, ասել է թե՝ ապագա ունենալու հեռանկարից: Ուստի Ռազմակայանը պետք է դուրս բերվի: Այդ գործընթացը կարող է իրականացվել երկու տարբերակով՝ փուլային ու մաս-մաս և միանգամից ու ամբողջությամբ: Փուլային ու մաս-մաս տարբերակի պարագայում, որն ավելի նախընտրելի է, քանի որ կողմերին հնարավորություն է տալիս պլանաչափ կերպով լրացնելու իրենց պաշտպանական-անվտանգային համակարգերի բացերը, որոնք օբյեկտիվորեն կառաջանան ռազմակայանը դուրս բերելու պարագայում: Հայաստանի կողմից այդ տարբերակով Ռազմակայանը դուրս բերելու առաջարկությունը պարտադիր կերպով առնվազն պետք է պարունակի հետևյալ պահանջները. 1)Ռուսական կողմն անհապաղ կերպով դուրս է բերում Ռազմակայանի երեք տարրերից (ցամաքային, հետախուզական և ՀՕՊ ու ավիացիա) երկուսը՝ ցամաքային և հետախուզական ստորաբաժանումները՝ թողնելով միայն ՀՕՊ-ը և ավիացիան: 2)Պայմանագրի գործողության ժամկետը (Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության համաձայն՝ մինչև 2046թ., հնգամյա ժամանակահատվածներով հետագա երկարաձգումների հնարավորությամբ) վերանայվում է: Այն չի կարող նախկին ժամկետից (2022թ.) ավելի երկար լինել, ընդ որում՝ չի կարող ունենալ երկարաձգման հնարավորություն: 3)ՀՀ-ում ՌԴ Ռազմակայանի գտնվելու արտոնյալ (անհատույց տեղակայում և երկկողմ պահպանման ծախսեր) ֆինանսական պայմանները վերանայվում են: ՌԴ-ն պետք է վճարի միջազգային չափանիշներին համապատասխան: 4)Վերաձևարկվում և վերահաշվարկվում են Ռազմակայանի գտնվելու հետ կապված փոխադարձ ֆինանսական պարտավորությունները՝ հաշվի առնելով կողմերի՝ դրանց հետ կապված գործողությունների փաստացի կատարման և կատարածի իրական արժողության հանգամանքները: Միևնույն ժամանակ՝ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման և, եթե ռուսական կողմը մերժի այս առաջարկությունը, նրանից պահանջել անհապաղ դուրս բերել Ռազմակայանն ամբողջությամբ և ապահովել այդ պահանջի կատարումը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am