Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է

Դատական իշխանության ներկայացուցիչներին ենթադրյալ կաշառք տալու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը, արդեն դատարանում է։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին:

«Փաստինֆո»-ն օգոստոսի 29-ին հայտնել էր, որ ՀԿԿ քննիչները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի երեք դատավորի, այդ թվում՝ դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում և բնակարաններում։ Նույն օրը ՀԿԿ-ից հաստատել էին կատարված խուզարկությունները՝ նշելով, որ դրանք իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալված, ապա՝ կալանավորված անձանցից մեկն էլ եղել է փաստաբան Արմեն Օհանյանը։ Գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև Աշոտ Խաչատրյանը և Արամ Մելիքսեթյանը, որոնք եղել են Օհանյանի վստահորդները։

Արմեն Օհանյանն, ըստ մեղադրանքի, տեղեկանալով, որ իր վստահորդներ Խաչատրյանը և Մելիքսեթյանը գործերով իրենց օգտին դատական ակտ կայացնելու համար պատրաստ են կաշառք տալ դատական իշխանության ներկայացուցիչներին, նշված հարցը քննարկել է իր ծանոթ, դատական իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հայցվորների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով Աշոտ Խաչատրյանի և Արամ Մելիքսեթյանի օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու նպատակով, պահանջել են 40.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ըստ քրեական վարույթի ՝ Աշոտ Խաչատրյանն Արամ Մելիքսեթյանի հետ նախնական համաձայնությամբ,խմբով, պաշտոնատար անձանց՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հայցերն իրենց օգտին բավարարելու նպատակով, վերը նշված պաշտոնատար անձանց օժանդակող, նշված վարչական գործերին որպես ներկայացուցիչ ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով, 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, տվել են 13.943.520 ՀՀ դրամին համարժեք 36.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7943/05/23 գործով 2024 թվականի ապրիլի 23-ի վճռով բավարարել է Արամ Մելիքսեթյանի, իսկ ՎԴ/7605/05/23 գործով 2024 թվականի հունիսի 25-ի վճռով՝ Աշոտ Խաչատրյանի հայցերը՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորացնելով Աշոտ Խաչատրյանին և Արամ Մելիքսեթյանին տրամադրել ՀՀ կառավարության 29.07.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված բարենպաստ վարչական ակտեր՝ Երևան, Դավթաշեն, Երևան-Աշտարակ ճանապարհի հարևանությամբ՝ համայնքապատկան հողամասում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու վերաբերյալ որոշումներ: Արամ Մելիքսեթյանն, ըստ մեղադրանքի, Աշոտ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, պաշտոնատար անձանց՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հայցերն իրենց օգտին բավարարելու նպատակով, վերը նշված պաշտոնատար անձանց օժանդակող, նշված վարչական գործերին որպես ներկայացուցիչ ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով, 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, տվել են 13.943.520 ՀՀ դրամին համարժեք 36.000 ԱՄՆ դոլար կաշառք: Երեք մեղադրյալներն էլ կալանավորված են։

Քրեական վարույթում, թեև խոսքը դատավորին կաշառք տալու մասին է, դատարան ուղարկված գործով որևէ դատավորի անուն չի նշվում։ Վարչական գործերի համարանեն ուսումնասիրելիս միայն հայտնի է, որ գործերը քննվել են դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի վարույթում, որոնց աշխատասենյակներում էլ խուզարկություն էր իրականացվել, սակայն ում է տրվել ենթադրյալ կաշառքը կամ տրվել է արդյոք, թե միայն խոսակցություն է եղել այդ մասին՝ պարզ չէ։ Հայտնի է, որ այն դատավորները, որոնց աշխատասենյակներում խուզարկություններ են եղել, քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունեն։

 

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am