«Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…».սանկցիա`դատախազի նկատմամբ

ՊՊԾ գնդում հանձնվելուց հետո Սասնա ծռերի անդամների հագուստի առգրավման գրավոր ապացույցների հրապարակման ժամանակ մեղադրողը ներկայացրեց նաև Արամ Հակոբյանի հագուստի առգրավման արձանագրությունը, ըստ որի՝ նրա տաբատը պատռված է եղել։ Արամ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ գետնին գցած քարշ են տվել, ոչ մի փոխհրաձգություն չի եղել, պարզապես ինքը փորձել է  օգնել արյունաքամ եղած անձին  , հենց այդ ժամանակ էլ 6-7 հոգով հարձակվել են իր վրա և խոշտանգել։ Մարտիրոս Հակոբյանը՝   Դեդը  փորձում էր պարզել, թե ինչ ապացույցներ են ներկայացվում։ Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը նշեց, որ դրանք անտեղի հարցադրումներ են։ Դա առաջացրեց Մարտիրոս Հակոբյանի դժգոհությունը,ում  միացան նաև Սասնա ծռերի մյուս անդամները։ Փոխադարձ մեղադրանքներից և վիրավորանքներից հետո  դատավոր Արթուր Օհանյանը Մարտիրոս Հակոբյանին 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից և նիստն ընդմիջեց 15 րոպեով։ «Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանը  դատարանից պահանջեց դահլիճ վերադարձնել Մարտիրոս Հակոբյանին և պատժել մեղադրող դատախազին: Դատավորը նկատեց, որ դատախազները իրենց պարտականություններն են կատարում: «Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…նույն դատախազը նախորդ նիստին Մարտիրոս Հակոբյանին արձագանքեց՝ թուրքը դու ես: Դատախազը ասում ա, որ մենք անիմաստ ենք խոսում:Նա իրավունք չունի նման բան ասել: Եթե մեր ասածի իմաստը չի հասկանում, թող հարցնի՝ կպատասխանենք:Մեղադրողը մեզ վիրավորում է, իսկ Դուք դա թույլ եք տալիս»,- հունից դուրս եկավ Սերգեյ Կյուրեղյանը: Մեղադրող կողմը նշեց, որ Գլխավոր դատախազին դիմելու կարիք չկա, քանի որ իրենք կատարում են իրենց պարտականությունները: Դատավոր Արթուր Օհանյանը նախազգուշական սանկցիա կիրառեց մեղադրող կողմի նկատմամբ: Մարտիրոս Հակոբյանին դատական նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորդությունը մերժվեց:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am