Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից

Այսպիսի մի պարադոքսալ վիճակ է ստեղծվել։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից։ ԵՄ- ն ոտ ու ձեռով արտաքին ուժ է, որովհետև Հայաստանը նրա տան անդամը չէ (այսինքն՝ որևէ իրավական կամ պետական ներքին շրջանակի մաս չէ)։ Բայց դա կարևոր չէ, Փաշինյանը խնդրել է նրան, որ ԵՄ-ն նրան փրկի արտաքին ուժերից (արտաքին ուժը դառնում է «լավ» կամ «վատ»՝ ըստ իր օգտակարության)։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը լրագրողներին հայտնել է․ «Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար» (այսինքն՝ հենց իշխանությունն է խնդրում արտաքին մասնակցություն ընտրական գործընթացին)։ Փաստորեն արձանագրենք, որ Փաշինյանը արտաքին ուժերին է դիմել և խնդրել, որ նրանք ամեն գնով կանխեն արտաքին միջամտությունը (արտաքինի դեմ պայքարը հանձնված է մեկ այլ արտաքինի)։ Արտաքին միջամտություն ասելով նկատի ունի ԵԱՏՄ-ին՝ հանձինս Ռուսաստանի,  որի անդամ է իր պետությունը և որից ծծկեր երեխու պես ութ տարի  սնվում է։ Այս հարցի տակ բազում տողատակեր կան, բայց ինձ այլ բան է հետաքրքրում։ Փաշինյանը ի՞նչ պրիզմայով է հարցին մոտենում։ Երբ ինքը ԵՄ-ից միջամտություն է խնդրում ու նրա ֆինանսներով պատրաստվում վերընտրվել, ԵՄ-ն արտաքին ու՞ժ չէ։ ԵՄ-ով իր իշխանությունը պահողը արտաքին ուժի գործակա՞լ չէ։ Իսկ Ռուսաստանին, որը երբևէ չի հայտարարել, որ կխառնվի ՀՀ ընտրություններին (առնվազն հրապարակային մակարդակում), խառնված է ներքին արյունաքամ պատերազմով, արտաքին ու՞ժ է համարում։  Սա չի՞ նշանակում, որ Փաշինյանը շատ լավ իմանալով, որ ինքը ժողովրդի աջակցությունը չունի (կամ ունի նվազող վստահություն), փորձում է արտաքին ուժերի ազդեցությամբ, ինչպես 2018-ին, վերընտրվել։ Ու այն քաղաքական և ժողովրդական ուժերը, որոնք փորձում են դիմակայել նրա ազգակործան ընտրությանը, ներկայանալ որպես այլընտրանք (ներքին քաղաքական մրցակիցներ) համարում է արտաքին ուժերի գործակալներ ու պետական մամլիչով ճզմում, իշխանական ռեսուրսով լռեցնում է։ 

ԵՄ-ն պիտի՞ օգնի Փաշինյանին՝ հայ ժողովրդի ձայնը լռեցնելու համար (եթե սա է օգնության իրական բովանդակությունը)։ ԵՄ-ի կռիվը հայ ժողովրդի հե՞տ է։ ԵՄ-ն իր հռչակած ժողովրդավարության դե՞մ է՝ ութ տարի թոկ դարձած իշխանությանը կրկին փաթաթել ժողովրդի վզին։
 

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am