Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ինչպես հայտնել ենք, Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորն ու մորը:
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դեպքից:
«Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է, և հարազատները չեն արձագանքում։
Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։
Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։
Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
