«Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը, որ եկեղեցու դեմ արշավում միացել է Նիկոլ Փաշինյանին։
Aysor.am-ն այսօր Բալասանյանից հետաքրքրվել է՝ միանո՞ւմ է այն արցախցիներին, ովքեր նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ պահանջելով, որ նա այլևս չլինի Արցախի թեմի առաջնորդը։
«Հայտարարությունն արվել է, բոլորն էլ միացել են»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա։
Հարցին՝ Դուք կոնկրետ միացե՞լ եք՝ Բալասանյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունն արվել է բոլորի անունից»։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարի համար նորմալ չէ, որ Արցախի թեմի առաջնորդը եկեղեցու դեմ արշավում Նիկոլ Փաշինյանին է միացել։
Հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ է խոսել Վրթանես Աբրահամյանի հետ՝ Բալասանյանն ասաց, որ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։
«Ծանր է այս ամենը, շատ վատ եմ գնահատում, չի կարելի»,- հավելեց Վիտալի Բալասանյանը։
