Չորս տարի առաջ ինձ կալանավորելով` ՀՀ֊ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․ «Չորս տարի առաջ, 2021թ. դեկտեմբերի 16֊ին, ինձ կալանավորելով և երկարատև անազատության մեջ պահելով` ՀՀ֊ում սկիզբ դրվեց ՏԻՄ֊ի ընտրությունների արդյունքների ձևախեղման և տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին։
Ինձ հետ զուգահեռ արգելանք դրվեց նաև ընտրված ավագանու օրինական գործունեության վրա։
Այս արատավոր երևույթը հետագայում դարձավ գործելաոճ և տարբեր դրսևորումներով շարունավում է մինչև օրս։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
