Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք. Զելենսկի
Դուք գիտեք, ռուսների դիրքորոշումը, նրանք ուզում են մեր Դոնբասը։ Մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական և արդար. մենք պաշտպանում ենք այն և չենք ուզում հրաժարվել մեր Դոնբասից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կրկին ընդգծում եմ՝ ազատ տնտեսական գոտին չի նշանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ներքո։ Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո։ Այդ մասը ժամանակավորապես օկուպացված է։ Այնուամենայնիվ, մենք կքննարկենք տարածքային հարցը։ Գիտեք, դա առանցքային հարց է։ Մենք դեռ կոնսենսուս չունենք», – հավելել է Զելենսկին։
