Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի աշխատաշուկայի խնդիրները վերջին տարիներին դարձել են ավելի քան ակտուալ՝ երկրի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, գլոբալ մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդագրական և կրթական համակարգի փոփոխությունների համատեքստում։

Հաճախ տնտեսական աճի ցուցանիշները ներկայացվում են որպես հաջողության օրինակ, սակայն համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ աճը չի արտացոլվում աշխատաշուկայի իրական հատվածում և հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մեջ։ Այս իրողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ազդում է թե՛ աշխատաշուկայի կառուցվածքի, թե՛ զբաղվածության մակարդակի և թե՛ տնտեսական զարգացման ներուժի վրա։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության վերջին տարիների աճը հիմնականում տեղի է ունեցել ծառայությունների ոլորտում, շինարարությունում, առևտրում և որոշ չափով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Սակայն այս աճը չի դարձել այնպիսի շարժիչ ուժ, որն ունակ կլիներ ստեղծել լայնածավալ և որակյալ աշխատատեղեր։ Տնտեսության այն ճյուղերը, որոնք ավանդաբար ստեղծում էին զանգվածային զբաղվածություն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակումն ու արտադրությունը, այսօր կա՛մ դեգրադացվել են, կա՛մ չեն կարողանում բավարարել ժամանակակից աշխատաշուկայի պահանջները։

Դրանց փոխարեն վերջին տարիների ընթացքում նոր թափ ստացավ վերաարտահանումը, որի դրական էֆեկտն անցողիկ էր։ Ինչպես կարճ ժամանակահատվածում այն նպաստեց բուռն աճին, այնպես էլ իր հետ բերեց միանգամից անկում։ Արդյունքում, տնտեսության և աշխատաշուկայի կառուցվածքների միջև առաջացել է լուրջ անհամապատասխանություն. տնտեսության աճի տեմպերը չեն համընկնում աշխատատեղերի ստեղծման տեմպերի հետ, իսկ նոր աշխատատեղերը հաճախ պահանջում են այնպիսի հմտություններ և կրթական մակարդակ, որոնք դեռևս լայնորեն չեն ձևավորվել հանրության շրջանում։

Այս իրողության պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի կրթական համակարգը չի տրամադրում այնպիսի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որոնք պահանջվում են ժամանակակից տնտեսությունում։ Չնայած ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթության և աշխատանքի շուկայի միջև կապը շարունակում է մնալ թույլ, ինչը հանգեցնում է աշխատուժի որակական անհամապատասխանության։ Շատ երիտասարդներ ավարտում են բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատությունները, ստանում են դիպլոմներ, որոնք գործնականում քիչ են պահանջված շուկայում, և արդյունքում նրանք ստիպված են լինում զբաղվել աշխատանքով, որը կապ չունի իրենց մասնագիտության հետ, կամ ընդհանրապես չեն աշխատում։ Այս երևույթը հանգեցնում է «դիպլոմավորների գործազրկության» այն դեպքում, երբ բարձրագույն կրթություն ունեցողների գործազրկության մակարդակը երբեմն գերազանցում է միջին կրթություն ունեցողների ցուցանիշները։ Մյուս կողմից էլ՝ գործատուները հաճախ չեն կարողանում գտնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ՝ հատկապես տեխնիկական, ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ Այսպիսով՝ աշխատաշուկան և կրթական համակարգը գործում են զուգահեռ իրականություններում՝ առանց փոխադարձ պահանջների և առաջարկների համապատասխանեցման։

Բացի որակական անհամապատասխանությունից, աշխատանքի շուկայում առկա է նաև տարածքային անհավասարակշռություն։ Խոշոր քաղաքներում՝ հատկապես Երևանում, աշխատանքային հնարավորությունները, աշխատավարձերի մակարդակն ու մասնագիտական աճի հեռանկարները համեմատաբար բարձր են, մինչդեռ մարզերում՝ առավելապես հեռավոր և սահմանամերձ համայնքներում, գործազրկությունն ու զբաղվածության ցածր մակարդակը շարունակում են մնալ լուրջ սոցիալական խնդիր։ Արդյունքում մեծանում է ներքին միգրացիան՝ գյուղերից դեպի քաղաքներ, ինչը բերում է ինչպես գյուղական համայնքների դատարկման, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների գերբեռնվածության։

Այս իրավիճակը նպաստում է նաև արտագաղթին, քանի որ բազմաթիվ մարդիկ, չգտնելով համապատասխան աշխատատեղեր հայրենիքում, ստիպված են լինում աշխատանք փնտրել արտասահմանում։ Արտագաղթի հետևանքով աշխատաշուկայում ի հայտ է գալիս նաև աշխատուժի պակաս՝ հատկապես որոշ ճյուղերում և սեզոնային աշխատանքներում։

Հայաստանի աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրները խորանում են նաև գործատուների և աշխատողների ակնկալիքների անհամապատասխանության պատճառով։ Շատ գործատուներ դժգոհ են երիտասարդների շրջանում պրակտիկ հմտությունների, նախաձեռնողականության, թիմային աշխատանքի, պատասխանատվության և ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման պակասից։ Աշխատողներն էլ, իրենց հերթին, հաճախ դժգոհում են աշխատավարձի ցածր մակարդակից, աշխատանքային պայմանների ոչ բարենպաստությունից, սոցիալական երաշխիքների բացակայությունից և կարիերայի աճի սահմանափակումներից։ Արդյունքում, մի կողմից՝ աշխատատեղերը մնում են թափուր, իսկ մյուս կողմից՝ աշխատանք փնտրող քաղաքացիները չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխան աշխատանք։

Բացի այդ, հանրության ակնկալիքներն են փոխվել աշխատանքից։ Բազմաթիվ երիտասարդ քաղաքացիներ ցանկանում են միանգամից բարձր վարձատրվող աշխատանք ունենալ։ Ու այս առումով դիսոնանս է առաջանում, քանի որ չի գործում կարիերային աճի աստիճանական տրամաբանությունը։ Մյուս կողմից՝ առկա է նաև տնտեսվարողների ու գործատուների՝ հնարավորինս շատ շահույթ ստանալու, ծախսերը կրճատելու, աշխատողների պայմանների բարելավման մեջ ներդրում չանելու վարքագիծը։

Արդյունքում որոշ ուղղություններում առկա բացը լրացնում են Հնդկաստանի խորքերից եկած աշխատանքային միգրանտները։ Իսկ մեր ներքին աշխատուժի շրջանակում շատերն ուղղակի նախընտրում են գնալ, արտասահմանում աշխատել ու այնտեղից տրանսֆերտներ ուղարկել։

Աշխատաշուկայում առկա խնդիրներն ավելի են վատթարացնում աշխատուժի ծերացումը, երիտասարդների արտագաղթը և ժողովրդագրական փոփոխությունները։ Ծնելիության մակարդակի նվազման պատճառով Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Իսկ բնակչության ծերացման պայմաններում նվազում է աշխատուժի ընդհանուր քանակը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել արտադրողականության նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման։ Բացի այդ, երիտասարդների արտագաղթը բերում է աշխատաշուկայի որակական և քանակական կորուստների, քանի որ արտագնա աշխատողներն ավելի հաճախ բարձր կրթություն ունեցող, լեզուների և ժամանակակից հմտությունների տիրապետող մարդիկ են։

Հատկապես լուրջ է Հայաստանից ուղեղների արտահոսքը, երբ բազմաթիվ գիտաշխատողներ, արվեստագետների և առանցքային հմտությունների տիրապետող ինժեներներ ու այլ մասնագետներ իրենց կարիերան ու ապագան տեսնում են այլ երկրներում։ Իսկ սա երկարաժամկետ սպառնալիք է երկրի մարդկային կապիտալի զարգացման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video) Գյումրիում 37–ամյա որդին սպшնել է հորն ու մորը. կադրեր՝ դեպքի վայրից (video) «Ձախողել եք, կա՞ 1 մարդ, որ պատասխան է տալու այս համակարգի ձախողման համար»․ Աննա Գրիգորյան (video) «Եկել եք, հեքիաթներ եք պատմում». «Որ 8 միլիարդի զենք եք առել, ճանապարհը ինչի հաշվին եք կառուցել» (video) 26 հազար արցախցուց քանի՞ հոգի է դիմել եւ չի ստացել բնակարանի գումար․ պատգամավորի հարցը (video) «Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը պոեմով խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ․ Արտակ Բեգլարյան Որքա՞ն գումար է տրամադրվել արցախցիների խնդիրները լուծելու համար. Աննա Գրիգորյան Սերժ Սարգսյանի համաներումով ազատված Փաշինյանը ոչ մի անգամ համաներում չի նախաձեռնել. բռնապետ Ալիևի չափ էլ չկա Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Սևակ Ղազարյան 250 միլիոնի վարկ եք վերցրել, որքա՞ն գումար եք ներգրավվել արցախցիների համար․ Աննա Գրիգորյան (video) Միքայել Սրբազանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ Շտապօգնությունից՝ ընտանեկան բժշկի ուսերին․ պետությունը հերթական բեռը փոխանցում է առանց պայմանների. Անուշ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am