Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են
Սովորաբար, երբ վերաքննիչ բողոք ենք բերում, նշում ենք՝ մեկ, երկու, մի քանի կետ, բայց Միքայել Սրբազանի գործով դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է։ Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Օրենքի իմաստով Վերաքննիչ դատարանն այլ հնար չունի, քան բեկանելու այդ դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ուենում այս գործով և հնարավոր է, իրավական գործընթացները չգնան այն հունով, ոնց որ պետք է»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ առաջին ատյանի կայացրած դատական ակտը բողոքարկել են նաև հանրային մեղադրողները՝ Միքայել Սրբազանի համար պահանջելով 2 տարվա փոխարեն 2 տարի 6 ամիս ազատազրկում՝ համարելով, որ 2 տարին ակնհայտ անարդար է։
«Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի»,-ասաց Երեմ Սարգսյանը։
