ՀՀԿ-ի Նովոն նոր բենզալցակայաններ է ձեռք բերում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը, որը հանրությանը հայտնի է Նովո մանկանվամբ, սկսել է աջ ու ձախ բենզալցակայաններ ձեռք բերել: Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մեկ ամիս առաջ Գևորգյանը միայն 2 բենզալցակայան է ձեռք բերել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում և հարակից տարածքներում: Մրգաշատից Արմավիր և Մրգաշատից Մեծամոր տանող ավտոճանապարհներին պատգամավորը ևս ունի բենզալցակայաններ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նահապետ Գևորգյանը մինչ այս էլ ուներ բենզալցակայաններ և որոշել է բիզնեսն ընդլայնել: Կրկին Գևորգյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը Մրգաշատում և համայնքից դուրս գտնվող բենզալցակայաններից մեկը ձեռք է բերել Մրգաշատում բնակվող հայտնի գործարար Երոյից՝ Երվանդ Ոսկանյանից: Վերջինս, սակայն սկզբնական շրջանում դեմ է եղել իր բենզալցակայանները վաճառելուն, սակայն Գևորգյանին հաջողվել է կլորիկ գումարով ձեռք բերել այն: «ՀԺ»-ի այս տեղեկությունները չհերքեց նաև Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանը: Գյուղապետը պատասխանելով մեր հարցերին՝ թեմայի շուրջ որոշ մանրամասներ հայտնեց: «Լսել եմ, որ ձեռք է բերել, բայց փաստաթղթային ձևակերպումներ չկան: Մեր գյուղում մի հատ «Վովա Սամսոն» ՍՊԸ կա, որը Երոյի տղաներն էին աշխատացնում»,- ասաց համայնքապետը: Թեմայի վերաբերյալ «Հայկական Ժամանակ»-ը զրուցեց նաև պատգամավոր Նահապետ Գևորգյանի հետ: ԱԺ վերջին նիստի օրը՝ դեկտեմբերի 21-ին, երբ բենզալցակայանների ձեռք բերման մասին մեր տեղեկությունները ցանկացանք ճշտել անձամբ Նահապետյանից, նա լսելով բենզալցակայաններ բառը ջղաձգվեց և արագ մտավ նիստերի դահլիճ: Նահապետ Գևորգյանը 2017 թվականին հայտարարագրել է մեկ առանձնատուն, մեկ բնակարան՝ բազմաբանակարան շենքում, երկու մարդատար ավտոմեքենանա և 5 մլն 500 հազար ՀՀ դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am