Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․

Տեսեք ո՜նց է Փաշինյանն  ապահովագրում կառավարությանը, ի՜նչ պաշտպանական դիրք է բռնում․ «Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների»։ Հասարակությանը պառակտող, սև ու սպիտակի բաժանող իշխանության ղեկավարը ուզում է ցույց տալ, որ հասարակությանը հոգևոր աշխարհում փրկում է բևեռացուցից։ Բայց միանշանակ պիտի արձանագրել, որ սա ընտրական հաշվարկով արված, իրավական լեզվով փաթեթավորված ուղերձ է։ Եթե վաղը ընդդիմությունը բարձրացնի թեման՝ «իշխանությունը աղանդավորների վրա է հենվում», իշխանությունն արդեն ունի պատրաստի պատասխան՝ մենք բոլոր քաղաքացիների վարչապետն ենք։ Այստեղ կա քվեի պարզ հաշվարկ,հավատքի մասին խոսք լինել չի կարող։ 

Քաղաքական տեխնոլոգիայի լեզվով՝ աղանդավորական կազմակերպությունները   «փոքր, բայց վստահելի էլեկտորատ» են։ Փաշինյանն այս խմբերի վրա է կենտրոնացել։ Նա բառացի չի ասում ՝ «մենք աջակցում ենք աղանդներին», այլ ասում է՝ պետությունը ձեզ չի պիտակավորում։ Սա շատ նուրբ, բայց կարևոր տարբերություն է․ ուղերձը լսում է հենց նա, ում պետք է։ Ընտրություններից առաջ «նեղ» բայց կազմակերպված խմբերը դառնում են կարևոր։ Աղանդավորները, որպես կանոն, կազմակերպված են, ունեն ներքին կարգապահություն, հաճախ քվեարկում են համախմբված։ Այս հայտարարությունը ոչ թե աղանդեների մասին է, այլ պետության ինքնապաշտպանական դիրքորոշման՝ իրավական, քաղաքական և գաղափարական հարթություններում։

Ութ տարի է արդեն, ինչ ծանոթ եք Փաշինյանի ձեռագրին և քիչ թե շատ բանական մարդը իսկույն գլխի կընկնի, որ Փաշինյանին որ աղանդավորներն են հետաքրքիր, ոչ էլ ոչ աղանդավորները, ոչ վարձու տներում քարոզիչեներն են հետաքրքիր, ոչ էլ Եկեղեցու հավատացյալները։ Նրան հետաքրքիր է միայն իր աթոռը ամեն գնով պահելը՝ ում միջոցվով որ ստացվի։ Ժողովրդական խոսքով եմ ուզում ամփոփել, որ տարածված է․ «ԹԵ որ էնոնքյ աղվեսն են, ես էնոնց պոչն եմ»։ Սա նշանակում է՝ եթե ինքը խորամանկ է,  մենք էլ պակաս խորամանկ չենք ու տեսնում ենք, թե իր ուզածն ինչ է։ Իրեն աղանդավորները հետաքրքիր են այնքան, որ քվե տան․․․ Մայր Եկեղեցուն էլ հալածում է, որ նրանց աչքին բարձրանա․․․ 8 տարի  դռդռացնում է, բայց  խաբում, թե ջութակ է նվագում․․․ Մենք մի ժողովուրդ ենք իրականում՝ աղանդավորները և ոչ աղանդավորները։ Սակայն Փաշինյանը փորձում է 2026 թվականի ընտրություններին ընդառաջ մեզ կրկին իրար դեմ հանել՝ ինչպես մի ժամանակ սևի ու սպիտակի բաժանմամբ էր անում։ Մի քիչ լրջացեք։ Ճիշտ է, բարդ խաղ է, խաղը իրենը չի, բայց ութ տարվա մեջ գոնե այդ խաղը սովորած պիտի լինեինք․․․


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am