ԵՄ-ի հետ համաձայնագիրը և ՀՀ հասարակության դերակատարությունը. Կարո Եղնուկյանի հոդվածը

«Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը առաջարկ է անում Հայաստանյան ՀԿ-ներին` քաղբանտարկյալների հարցի լուծման համար: Եվրոպական Միության հետ համաձայնագիրը և Հայաստանյան հասարակության դերակատարությունը Վերջապես ստորագրվեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ) չնայած նրան, որ մինչև վերջին գիշերը ակնկալվում էր Պուտինի հեռախոսազանգը։ Եվրոպական արժեհամակարգին ձգտող հասարակությունը և նրանց ներկայացնող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ողջունում էին ՀԸԳՀ-ի ստորագրումը, և Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Հայաստանի Ազգային Պլատֆորմին (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) միացած ՀԿ-ները լավ են գիտակցում, որ բարեփոխումների իրագործման համար դա միայն հնարավորություն է, եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն։ Այս պայմանագրով Եվրոպական Միությունը (ԵՄ) չի նախատեսում որևէ պարտադրանք կամ պատիժ պայմանագրի չիրագործման դեպքում, այլ միայն մատնանշում է ոլորտներ, որտեղ կարիք ունեն բարեփոխումների և խոստանում է տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ծրագրի իրագործման շրջանակներում։ Ի տարբերություն Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող արդեն 20- ամյա պայմանագրի, ՀԸԳՀ-ի մոնիտորինգի պատասխանատվությունը բաժանվում է ԵՄ-ի և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի միջև, որը մեր հասարակությանը և ՀԿ-ներին կարևոր դերակատարություն է տալիս։ Գաղտնիք չէ, որ այս իշխանությունները շահագրգռված չեն իրագործել ՀԸԳՀ-ի որևէ պայման։ Բոլոր ոլորտները, որոնք նշված են ՀԸԳՀ-ում (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, տնտեսական ազատականացում, մրցունակություն, հակակոռուպցիոն գործողություններ և այլն) որպես բարեփոխումների ենթակա տիրույթներ փոխկապակցված են և անմիջականորեն ազդելու են քաղաքական և տնտեսական մենաշնորհի դեմ, որն էլ իր հերթին հակասում է իշխանության ներկայացուցիչների անձնական շահերին։ Հարց է առաջանում․ ինչու՞ է Սերժ Սարգսյանը և բնականաբար ՀՀԿ-ն այդքան ոգևորությամբ ստորագրում մի պայմանագիր, որի իրագործման դեպքում կիրականանա իրենց մահը։ Առաջին հերթին նշենք, որ Սերժ Սարգսյանն այս քայլով որոշակի լեգիտիմություն հաստատեց ԵՄ-ի առջև խայտառակ ընտրություններից հետո։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը ցուցադրեց, որ ինքը «ամենաարևմտամետ» ՀՀԿ-ականն է և պայմանագրի «երաշխավորողը»։ Երրորդ, հասկանալով, որ պայմանագրի իրագործումը մի քանի տարի հետո նոր կարող է առարկայական դառնալ, Սերժ Սարգսյանն «ապահովագրում» է իր իշխանության մի քանի տարվա անփոփոխ կյանք։ Չորրորդ, և երևի թե ամենակարևորըը՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նորից կարող է «գցել միամիտ եվրոպացիներին» և գրանտներ ստանալ սնանկությունից փրկվելու համար։ Կարծես թե սա Սերժ Սարգսյանի կողմից խորամանկ քայլ էր, քանի որ հասարակությունը և ՀԿ-ները խանդավառված էին Հայաստանը ԵՄ-ին մոտենալու գաղափարով այն աստիճանի, որ ընդունել էին լուռ դիտորդի դեր, երբ իրականում պետք է պայմանագրի դերակատարի դիրքերից հանդես գային։ Նրանք չհասկացան, որ մի քանի տարի փափուկ բարձ է դրվելու իրենց գլխի տակ սուտ խոստումների սպասելիքով։ Բայց ոչինչ, այս խաբեության փուչիկը կարելի է շատ հեշտ և արագ պայթեցնել «կարճ միացում» տալով։ Պետք չէ սպասել տարիներ, այլ կարելի է հենց այս պահին ստիպել իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարել։ Եթե իշխանությունները դա չեն կարող անել, ապա թող «խոստովանեն» ԵՄ գործընկերներին, որ իրենք ի սկզբանե բարի և անկեղծ մտադրություն չեն ունեցել։ Կեղծիքը բացահայտելու համար իշխանությունների առջև պետք է դնել այնպիսի մի հարց, որը եվրոպական արժեքհամակարգի առանցքային հիմնախնդիր է, որը չունի ժամանակային կամ կոնկրետ գործողությունից կախված նախապայման ՀԸԳՀ-ում։ Հետևաբար, առիթ չի տրվի իշխանություններին խուսափել հարցից, պատճառաբանելով, որ «դրա ժամանակը դեռ չի եկել պայմանագրի համաձայն»։ Այդ հարցը պետք է լինի ակնհայտ, հեշտ ապացուցելի, անհապաղ լուծում պահանջող, քանի որ կոպտորեն խախտված է մարդու իրավունքները և անհամատեղելի է եվրոպական արժեհամակարգի հետ։ Այդ հիմնախնդիրը այս պահին առնվազն 81 քաղբանտարկյալների առկայությունն է (տես ցուցակը)։ Եվրոպական արժեհամակարգին հարող հասարակությունը և նրան ներկայացնող ՀԿ-ները չեն կարող որևէ վայրկյան հանդուրժել քաղբանտարկյալների գոյությունը, եթե նրանք իսկապես ցանկանում են ուղղորդվել դեպի Բրյուսել տանող ճանապարհը։ Այն, որ քաղբանտարկյլաներ կան Հայաստանում՝ բոլորի համար ակնհայտ և անհերքելի է (բացի իշխանություններին՝ հասկանալի պատճառներով), սակայն կարող է անհամաձայնություն առաջանալ քաղբանտարկյալի սահմանման հարցում, որն էլ ազդում է միայն քանակի վրա։ Բայց նույնիսկ սահմանման հարցում տարակարծություն չպետք է լինի, քանի որ 2001 թվականին Հայաստանը ընդունել է Եվրոպական Խորհրդի (ԵԽ) կողմից առաջ քաշած չափորոշիչները քաղբանտարկյալի բնորոշում ստանալու համար, որը 2012 թվականին Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) վավերացրեց բանաձև 1900 «Քաղբանտարկյալ սահմանում» վերնագրով։ Առաջարկում եմ վերոնշյալ ՀԿ-ներին, այլ Հայաստանյան ՀԿ-ներին, կուսակցություններին և հանրահայտ անձանց միասնական ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին որպեսզի նա անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այդ ուղերձում անուն ազգանունով ներկայացված կլինեն, քանի որ համապատասխանում են ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի սահմանման չափանիշներին։ Միաժամանակ հարկավոր է հայտնել ԵՄ-ին ԵԽ-ին և ԵԽԽՎ-ին, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է դրվել Սերժ Սարգսյանի առջև, որը բխում է ՀԸԳՀ-ի մարդու իրավունքների հիմնահարցից։ Այս պահանջը պետք է ներկայացվի որպես իշխանության կողմից բարի կամքի դրսևորում և այն նպատակ ունի հասարակությանը և ԵՄ-ին ապացուցել, որ իշխանությունները լրջորեն մտադիր են իրագործել ՀԸԳՀ-ն։ Եթե պահանջում նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալներին ազատ չարձակի, ապա այս հասարակական համախմբումը պետք է կազմակերպի «հասարակական դատ»՝ հրավիրելով. . ԵԽԽՎ-ի փորձագետների, ԵՄ Մարդու Իրավունքների Հանձնաժողովի, ԵԽ-ի և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ) ներկայացուցիչների, որպես արբիտրաժի «դատավորներ» . Իշխանության ներկայացուցիչներին՝ մասնավորապես, դատախազությունից և արդարադատության նախարարությունից, որպես «մեղադրող» կողմ . Ենթադրյալ 81 կամ ավեի քաղբանտարկյալներն ու իրենց փաստաբաններն, որպես «պաշտպանյալ» կողմ . Դիտորդի դերում կարող են լինել բոլոր հետաքրքրված անձինք և կազմակերպությունները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Պաշտպանը «Հասարակական դատ»-ը քաղբանտարկյալ բնորոշման համար քաղաքական գնահատական արտահայտելու մեխանիզմ է՝ հիմնվելով ԵԽԽՎ-ի չափորոշիչների վրա, ոչ թե իրավական դատավարության։ «Հասարակական դատ»-ին մասնակից «դատավորները», «մեղադրողները» և «պաշտպանյալները» պայմանական են, և իրենց ներկայությունը պարտադիր չէ, որպեսզի «հասարակական դատ»-ի յուրաքանչյուր կազմակերպիչ ՀԿ իր համար «դատավճիռ» կայացնի, թե ով է քաղբանտարկյալ։ Սակայն բոլոր ՀԿ-ները պետք է օգտվեն նույն չափորոշիչներից՝ ԵԽԽՎ-ի տրամադրած։ Այս առաջարկի կիրառումը լակմուսի թուղթ կհանդիսանա իշխանության համար՝ իրենց իրական մտադրությունները ՀԸԳՀ-ն կյանքի կոչելու մասով։ Այս առաջարկի կիրառումը նաև «զորավարժություն» կլինի Հայաստանյան հասարակության համար՝ ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավարությամբ, տեսնելու համար, թե ինչքանով արդյունավետ է լինելու իրենց մոնիտորինգը հետագա ՀԸԳՀ-ի իրագործման համար։ Հրապարակայնացումը «հասարակական դատ»-ի և եվրոպական կառույցների փորձագետների ներառումը բավարար քաղաքական ճնշում կհանդիսանա, որպեսզի Սերժ Սարգսյանը ի վերջո ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում։ Ծայրագույն դեպքում, եթե «հասարակական դատ»-ը չհաջողվեց, ապա այս նույն ՀԿ-ների համախմբումը պետք է ուղերձով դիմի ԵԽ-ին, որպեսզի Հայաստանի նկատմամբ հարուցվի խախտումների վարույթ, որտեղ ԵԽ-ն անհապաղ դադարեցնում է Հայաստանի քվեարկելու իրավունքը և ի վերջո դուրս հանի ԵԽ-ի կազմից, եթե մինչ այդ քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։ ՀԿ-ները հասարակության ձայնն են, և եթե հիմա ձայն չբարձրացնեն ահագնացող քաղբանտարկյալների գոյության մասին, ապա նրանք կհեղինակազրկվեն և կարժեզրկվի նրանց առաքելությունը։ Կարո Եղնուկյան Շարունակելի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թող Ալեն Սիմոնյանը սպասի՛, դատախազությունն այդ օրերին իր հետևից գնալու է. Դերենիկ Մալխասյան (video) Արա՛,10 օրը մեկ դիրքերում մարդ է մահանում, որը մեջ մարդ են սպա**մ, էս ինչ եք անում դուք. Անդրեասյան (video) Աստված արդեն Ալեն Սիմոնյանին պատժել է․ Պարույր Հայրիկյան (video) Նոր դանակահարություն Գյումրիում․ Փաշինյա՛ն, ու՞ր է խաղաղությունդ․ Վահե Մովսիսյան (video) Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել Աջափնյակի կրակոցներից մեկ ամիս առաջ օպերատիվ աշխատանք է կատարվել, բայց զենք չի հայտնաբերվել. «Հետք» Երևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքից Հայտարարությունն անցնում է փաստաբանական համայնքի հետ հարաբերությունների ընդունելի սահմանները Վիճաբանություն և դանակահարություն՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ․ կա տուժած Ղեկավարության գլխում ա, որ մարդկանց աղքատ սարքեն․ քաղաքացի (video) Թշնամու հետ ինչ ընկերություն, ինչ ես խոսում․ քաղաքացիներ (video) Ի՞նչ ղեկավար, զինվորները զոհվում են, իրենք աթոռի կռիվ են տալիս․ Հարցում (video) Ռուբինյա՛ն, դուք ձեզ «ճղե՛ք», մեկ է… Դերենիկ Մալխասյան (video) «Փոքրիկ խմբակից նորից փորձում են ինքնահաստատվել իմ անվան վրա»․ Դավիթ Ղազինյան (video) Անդրանիկ Թևանյանի պատասխանը՝ իշխանականների կոշտ հայտարարությանը (video) #ՀԻՄԱ․ « Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու». Դերենիկ Մալխխսյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտված է․ Արշակ Զաքարյանը մանրամասնում է (video) Մեզ ոչինչ չի խանգարելու․ Գագիկ Ծառուկյան (video) Վաղն Արդարադատության նախարարը «դուրս կթռներ պաշտոնից», եթե… Պարույր Հայրիկյան (video) Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը՝ մնացած ընդդիմադիր ուժերին (video) Այստեղ եմ 75 միլիոն ակնթարթ... Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (video) Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա Հայերենը մայրենի է միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս. Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am