Ինչ հայտարարություն արեց նախագահը Վրաստանում/տեսաշար/

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ է հանդես եկել ԶԼՄ-ների առջև՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո: Մեծարգո՛ պարոն Նախագահ, Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին գտնվելու բարեկամ, հյուրասեր Վրաստանի հողի վրա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ հրավերի և ջերմ ընդունելության համար ու նաև, իհարկե, բարի խոսքերի համար: Այս տարին նշանավորվեց Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձով, և տարեվերջյան իմ այցը լավ առիթ է ամփոփելու մեր համատեղ աշխատանքը, արձանագրած արդյունքները և մեր հետագա անելիքները: Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, և մենք շատ անելիքներ ունենք։ Անցած քառորդ դարում հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների մշակութային հարուստ ավանդույթների, փոխկապակցված պատմության և արժեքային ընդհանրությունների հենքի վրա: Հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի, մենք իսկապես բարեկամական զգացումներ ունենք վրացի ժողովրդի հանդեպ: Պատահական չէ, որ հայաստանցիների մի ստվար մասը նախընտրում է իր արձակուրդները և տոները անցկացնել հենց Վրաստանում։ Բարձր եմ գնահատում Վրաստանի Նախագահի հետ մեր արդյունավետ բանակցությունները, որոնք, վստահ եմ, նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել բարեկամության, փոխըմբռնման և ներդաշնակության ոգով Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու մեր պատրաստակամությունը: Շահագրգռված ենք պահպանելու բարձր մակարդակի փոխայցերի ակտիվությունը, որը զարկերակի դեր է կատարում երկուստեք պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև նոր ծրագրեր նախանշելու համար։ Կարծում եմ բոլորի համար հասկանալի է՝ եթե այստեղ հայերի նկատմամբ լիներ ոչ բարյացակամ վերաբերմունք, ապա հայերը հաճույքով չէին գա Վրաստան: Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև իհարկե մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը: Խոսեցինք զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացման մասին՝ հաշվի առնելով այստեղ առկա մեծ ներուժը: Մեր հանդիպման օրակարգում էին նաև համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, և ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաև վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Անշուշտ, պարոն նախագահի հետ մենք քննարկեցինք հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով: Մեզ համար օրենք է, և ես սա ասում եմ անկեղծությամբ, մենք մեր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք ենք գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին և կարծում եմ, որ և՛ հայկական կողմից, և՛ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել պարոն նախագահին, այստեղ ներկա փոխվարչապետներին, կառավարության անդամներին արդյունավետ բանակցությունների համար և ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել, որ մենք խորապես շահագրգռված ենք եղբայրական Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և մշտապես լինելու ենք այդ տեսակետի կողմնակիցը: Շատ շնորհակալ եմ:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am