«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է Պնախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Որտեղ է անցկացնելու Սերժ Սարգսյանը տոնական օրերին՝ արդյոք մեկնելու է արձակուրդ, թե ոչ, մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին: «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորը դիմավորելու և տոնական արձակուրդներն էլ անցկացնելու է Հայաստանում՝ ընտանեկան միջավայրում»: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, ինչպես մեզ փոխանցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, և մնացած ոչ աշխատանքային օրերը նույնպես անցկացնելու է Հայաստանում: «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն Ամանորին Հայաստանում է լինելու՝ տանը, նա միշտ էլ Հայաստանում է լինում»,- մեր հարցին այսպես պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տոները դիմավորելու է Հայաստանում», տեղեկացանք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում և արձակուրդ չի գնալու»,- փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը