Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ

Թալին համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը գրում է․

«Կհիշեք, թե ինչպես էր Փաշինյանը, Եկեղեցու դեմ իր արշավը սկզբում փորձում ներկայացնել, որպես Եկեղեցու շարքային հետևորդի կողմից իրականացվող գործընթաց: Սակայն ակնհայտ էր, որ նա դա, որպես շարքային քաղաքացի չէր նախաձեռնում, թեկուզ զուտ միայն նրա համար, որ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնն, ինչն ինքնին ենթադրում է իշխանությունների կողմից իրականացվող գործընթաց։

Կարծում եմ, իշխանությունների ներսում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր դեմ են այն ամենին, ինչն իրականացվում է Եկեղեցու դեմ, սակայն ելնելով բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից լռում են։ Մյուս կողմից կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» սկզբունքով են առաջնորդվում։

Տեսնելով, որ իշխանությունն իր ողջ ներուժով չի կարողանում հաջողության հասնել ընդեմ Եկեղեցու, Փաշինյանը թևակոխում է մի նոր ու շատ ավելի վտանգավոր շրջափուլ՝ փորձելով այս հակաեկեղեցական արշավը վերածել պետություն-եկեղեցի հակամարտության։

Սրա մասին է խոսում վերջերս նրա կողմից արած որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ եկեղեցում ՀՀ օրհներգի հնչեցման հետ կապված, դրոշի տեղադրման, պետությունն է ստեղծել եկեղեցին և այլն։

Այսօր արդեն նկատեցինք, որ այն եկեղեցում, որտեղ նա պատարագի է մասնակցում տեղադրվել է ՀՀ դրոշը։ Ես հիմա չեմ ուզում մտնել այն դաշտ, թե որքանով է ճիշտ կամ սխալ եկեղեցում դրոշ տեղադրելը կամ պետական օրհներգ հնչեցնելը՝ դա կարելի է քննարկել Եկեղեցու հետ, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ սա արվում է միտումնավոր պետություն-եկեղեցի մտացածին հակադրություն ստեղծելու համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շատ ավելի հայապահպան, ավելի մեծ ճանաչում և հայի ինքնությունը բնորոշող մարմին է, քան դրոշն ու օրհներգը։

Փաշինյանի պատկերացրած պետությունը՝ «Կառավարությունը ես եմ» սկզբունքով պետությունն է, այսինքն՝ «պետությունը ես եմ» տրամաբանության մեջ։

Այս չափազանց վտանգավոր գործընթացը, որն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը, պետք է կանգնեցնել՝ հայ ժողովրդի հավաքական կամքով։

Պետությունն օրվա իշխանությունները չեն և երբեք էլ չեն լինի։ Իշխանություններն ընդհամենը մի ակնթարթի կառավարիչներ են, ժողովրդի կողմից նշանակված աշխատողներ, ովքեր հազարներով եկել ու անցել են, իսկ պետությունը դա մեր հայրենի հողն է, մեր ժողովուրդը, պետական ինստիտուտները, Սահմանադրությունն, Եկեղեցին, մեր պատմությունը, մեր ազգային արժեքները..»։

դիտվել է 1165 անգամ
Լրահոս
Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն Եվրամիությունից հայտնել են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ Պուտինը զգուշացնում է․ գները կթանկանան Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա «Turkish Airlines»-ը չեղարկել է Իրան չվերթները Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am