Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում

1.) Տարբեր սոցհարցումները վկայում են, որ Նիկոլն այսօր ժողովրդի 15-16 տոկոսից ավելիի վստահությունը չունի: Այսինքն, ժողովրդի ճնշող մեծամասնությունը նրան չի աջակցում: Այսինքն փաստացի ուզում է, որ նա փոխվի, որ հեռանա:

2.) Միևնույն ժամանակ ընդդիմադիր որևէ ուժ կամ առաջնորդ իր հերթին չունի ավելի մեծ ժողովրդական աջակցություն, քան Նիկոլը: Սա ևս փաստվում է սոցհարցումներով: Նիկոլին զիջում են առնվազն կիսով չափ: Իսկ, եթե այսօրվա առկա պատկերը նույնությամբ դառնա ընտրական քվե՝ Նիկոլը հաղթում է այդ ընտրություններում: Օրվա պատկերը սա է: Իրար չխաբենք:

3.) Ստացվում է պարադոքսալ բան. ժողովուրդը մի կողմից ուզում է, որ Նիկոլը հեռանա, բայց մյուս կողմից չի գտնում այն ընդդիմադիր առաջնորդին ու թիմին, որին ընտրելով՝ փոխի Նիկոլին: Սա ևս անվիճելի է:

Ոչ ստանդարտ լուծում, որ ծնվեց ԼուրջCast-ի տաղավարում. նախընտրական փրայմերիզ ընդդիմության ներսում: Հարցազրույցի հղումը՝ մեկնաբանության դաշտում:

Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելով հայաստանյան ներկա իրողություններին՝ թափանցիկ եղանակով եկեք անցկացնենք նախընտրական փրայմերիզ իրենց ընդդիմադիր դիրքավորած կուսակցությունների, խմբերի ու առաջնորդների միջև: Ամենաճիշտ ձևը կգտնենք: Թող ընդդիմադիր ժողովուրդը, որն այսօր ճնշող մեծամասնություն է, իր ուղիղ մասնակցությամբ ու քվեարկությամբ նախապես որոշի 2 պարզ բան.

ա.) ում առաջնորդությամբ է ցանկանում համախմբվել ու ընտրություններով հեռացնել Նիկոլին:

բ.) ձևավորի ընդդիմության նախընտրական ցուցակը՝ կազմված իր կողմից նախապես ընտրված թեկնածուներից (քաղաքական ամենատարբեր ուժերից ու նախաձեռնություններից): Պայմանական այն 100-150 հոգուն, ովքեր ամենաշատ քվեները կստացան ներընդդիմադիր նախընտրական փրայմերիզի ժամանակ, կկազմեն ընդդիմության ցուցակը: Չէ՞, որ բոլորս ժողովրդին համոզում ենք, որ մեր միակ գերնպատակը Նիկոլին հեռացնելն է: Խնդրեմ՝ եկեք ընդդիմությամբ ապացուցենք, որ դա այդպես է, ու որ մեր միակ նպատակը Նիկոլին հեռացնելն ու վերջին աղետը՝ Հայաստանի վերջնական կործանումը կանխելն է: Ժողովուրդն էլ՝ դատավոր:

Նախընտրական նման փրայմերիզի միջոցով ժողովուրդն իր ուղիղ քվեարկությամբ կընտրի ընդդիմության ցուցակի և՛ առաջին համարին՝ ապագա վարչապետին, և՛ կձևավորի իր համար նախապատվելի այն ցուցակը, որին ինքնաբերաբար կքվեարկի ընտրություններում ու կբերի իշխանության: Նիկոլը կեղծե՞ց ընտրությունները, ժողովուրդն իր ձևավորած ցուցակի հետևից արդեն հաստատ դուրս կգա փողոց ու իր կամքը կպարտադրի նաև փողոցում:

Ավելորդ է ասել, որ նման եղանակով գալիք ընտրություններում ժողովրդի համար ամեն ինչ կլինի պարզից պարզ՝ ընտրությունների գնում է արդեն համախմբված ու հաղթած: Կամ Նիկոլ կամ համախմբված ընդդիմություն պարզ բանաձևով: Չմոռանանք, որ Նիկոլի հեռացումը ցանկանում է ժողովրդի 84-85 տոկոսը:

Կասկած չունեմ, որ, եթե այս գաղափարը միս ու արյուն ստանա, դառնա քաղաքական լավ մշակված ծրագիր, իրականություն կդառնա այն, ինչի մասին խոսում ենք արդեն 7-8 տարի՝ համախմբում: Դեռ մինչև ընտրություններ:

Իսկ ընդդիմադիր բոլոր այն ուժերն ու առաջնորդները, որոնք չեն մասնակցի կամ չմերժեն նախընտրական նման փրայմերիզը՝ առաջիկա ընտրություններում կհայտնվեն լուսանցքում ու կզրկվեն ընդդիմադիր ժողովորդին հերթական անգամ ինչ-ինչ նպատակով խաբելու անգամ տեսական հնարավորությունից:

Քանի որ այդ ընտրությունները կլինեն սևի ու սպիտակի միջև:

Հ.Գ. Փաստարկին, թե նման փրայմերիզով հնարավոր է կազմել նախընտրական ցուցակ, բայց ոչ նախընտրական միասնական ծրագիր, քանի որ այդ ցուցակում կլինեն ամենատարբեր քաղաքական գաղափարախոսություններ ունեցող կուսակցությունների գործիչներ ու անհատներ, հիշեցնեմ հետևյալը: Բոլորս պնդում ենք, որ գերխնդիրն ու պարտադիր նախապայմանը Նիկոլին հեռացնելն է: Ու ճիշտ ենք ասում:

Ոչինչ չի խանգարում, ըստ այդմ, նման պարզ ու իրատեսական մեխանիզմով նախ հեռացնել Նիկոլին՝ կանխելով մեր պետականության կորուստն ու հետո արդեն հանգիստ պայմաններում, վերացնելով մեզանում առկա այս ատելության այս վտանգավոր մթնոլորտն ու լուծելով մեր անվտանգության հարցերը, գնալ նոր՝ արտահերթ ընտրությունների, որում արդեն թող բոլորը մրցեն բոլորի դեմ իրենց գաղափարներով ու ծրագրերով: Բայց նախ ապահովենք, որ լինի՛, մնա՛ այն պետությունը, որտեղ այդ գաղափարներն ու ծրագրերը նրանք ցանկանում են կյանքի կոչել»:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am