Քրեական աշխարհի հետ կապեր ունենալը խոչընդոտ չէ ՔԿՀ պետ աշխատելու համար

Քրեական աշխարհի հետ կապեր ունենալը խոչընդոտ չէ ՔԿՀ պետ աշխատելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հաղորդագրությունում ասվում է.

«2017 թ. մայիսի 7-ին լրատվամիջոցներով տեղեկություն հրապարակվեց, որ հանցաշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով պաշտոնակ արված Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով, ի թիվս ոստիկանության այլ պաշտոնյաների, պաշտոնանկ էր արվել 2016 թ. փետրվարին:

Համաձայն լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների՝ վերոնշյալ պաշտոնյաները պարբերաբար մասնակցել են հանցաշխարհի ներկայացուցիչների կազմակերպած խնջույքներին: Տևական զգուշացումներից հետո ոստիկանապետը որոշել է աշխատանքից ազատել նրանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ևս ենթադրում է առնչություն հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ որևէ հիմնավորում չի կարող լինել քրեական աշխարհի հետ կապերի հիմքով պաշտոնից ազատված ոստիկանապետին քրեական աշխարհի հետ ուղղակի կապ ունեցող հաստատության պետի պաշտոնում նշանակելու համար: 2017 թ. նոյեմբերի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ Սերոբ Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնից ազատելու և հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող անձանց ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարելը բացառելու հնարավորություն ընձեռող իրավական ակտ մշակելու հարցով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը 2017 թ. դեկտեմբերի 19-ի պատասխանում հայտնում է, որ օրենքով սահմանված են քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերը, և Սերոբ Հարությունյանը բավարարել է «գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար քրեակատարողական ծառայողին ներկայացվող պահանջներին»: Ըստ արդարադատության փոխնախարարի՝ «մամուլում հրապարակված տեղեկատվությունը հիմք չի կարող հանդիսանալ անձին ծառայությունից ազատելու համար»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am