Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան

Հանրային, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքում գրում է.

 


«1492թ. ապրիլի 8-ի գիշերը իր մահկանացուն կնքեց Վերածննդի ամենախոշոր մեկենասներից մեկը` Լորենցո Մեդիչին։ Մարդն այդ, որ իր իշխանության ընթացքում հասցրել էր պատերազմել Հռոմի Պապի դեմ, լավ գիտեր լեգիտիմության արժեքը ու դրա համար էր հովանավորում ժամանակի ամենատաղանդավոր վարպետներին, որոնք ստեղծում էին անհավանական քանդակներ, կտավներ ու արվեստի այլ նմուշներ։ Բայց նրանցից ամենախոշորն ու հիմնականը Միքելանջելո Բոնարոտին էր։

Լորենցոյի մահը և նրան հաջորդած «Ապուշ» մականունով հայտնի Պիերո Մեդիչիի իշխանությունը կատաստրոֆա դարձան Ֆլորենցիայի համար։ Թույլ իշխանության, սոցիալական բողոքի ու հղփացած էլիտաների պայմաններում մի կրոնական պոպուլիստ շան որդի զավթեց իշխանությունը Ֆլորենցիայում ու հաստատեց դաժան դիկտատուրա։ Այդ մարդու անունն էր Ջիրոլամո Սավոնարոլա, որը կախաղան բարձրացվեց 1498 թվականին, ու ժողովուրդը վերականգնեց հանրապետական կարգերը։

 


1501 թվականի սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Միքելանջելոն կանգնեց 2.5 տոննա քաշով ուղղանկյուն զուգահեռանիստ մարմարե քարի առաջ ու սկսեց իր ամենահայտնի երկու գործերից մեկի արարումը` Դավթի հսկա քանդակը, որն ամփոփում էր Գողիաթի առաջ կանգնած փոքրամարմին տղայի վախը, լարվածությունը, ոգին ու համարձակությունը։ Նրա աչքերում վերահաս կռվի կայծերն են, դեմքին՝ կրիտիկական լարվածություն, մկանները՝ պրկված, պատրաստ՝ ամեն պահի հասցնելու առաջին հարվածը։

 

 

Այդ քանդակը պատահական շքեղություն չէր. այն պատվիրել էին չափազանց կարճ կյանք ունեցած Ֆլորենցիայի հանրապետության իշխանությունները, որոնք հաղթահարելով պոպուլիստ, բառադի ու գլխակեր Ջիրոլամո Սավոնարոլայի քառամյա խավարի իշխանությունը, որոշել էին հաստատել հանրապետություն` թշնամիներով շրջապատված փոքր երկրամասի վրա։ Եվ իշխանություններն այդ, որ եղել էին Լորենցո Մեդիչիի ժամանակակիցը, գիտեին, որ ժողովուրդներին շոշափելի սիմվոլներ, անձեռակերտ հրաշքներ են հարկավոր` իշխանությունների ու իդեալների հանդեպ հավատը պահելու համար։

Միքելանջելոյի Դավիթը պիտի աստվածաշնչյան առասպելը վերածներ ու ժողովրդին հավատ ներշնչեր իրենից մեծ թշնամիների շրջապատում անկախություն ու հանրապետություն հռչակելու ռոմանտիկ ձեռնարկման հարցում։ Բայց Միքելանջելոյի այդ հանճարն այդպես չէր շողա, եթե իր ողջ կարերայի ընթացքում իր ծոծրակին չզգար մեկ այլ հսկայի շնչառությունը։

Բանն այն է, որ Լորենցո Մեդիչին այս պատմության միակ սկզբնավորողը չէր։ Ֆլորենցիայից ոչ շատ հեռու` Միլանում իշխում էր դուքս Լյուդովիկո Սֆորցան, որին կասկածում էին օրինական իշխանին` իր եղբորորդուն թունավորելով իշխանություն զավթելու մեջ` ինչը հարցականի տակ էր դնում նրա լեգիտիմությունը թշնամիներով շրջապատված Միլանում։ Ահա նա` Մեդիչիի խորհրդով վարձում է պալատական ինժեներ, որը պիտի օգներ պատրաստվել պատերազմի։ Այդ ինժեների անունը Լեոնարդո էր` Լեոնարդո դա Վինչի։

 

 

Դավինչին Սֆորցայի համար ռազմական ինժեներիայից բացի նկարում էր դիմանկարներ, այլ արվեստի գործեր, բայց այդ ամենի բարձրակետը «Խորհրդավոր ընթրիք»-ն էր, որը պետք է օգներ Սֆորցային ժողովրդին համոզել իր աստվածավախության, անդավաճան լինելու, իմաստնության ու դավաճանների տխուր ճակատագրի մասին։

Հենց 1500-ականների սկզբին հանգամանքները Ֆլորենցիայում առերեսում են Միքելանջելոյին ու Լեոնարդոյին։ Եվ Դավթի հրաշագեղ քանդակը ներկայացվում է հանձնաժողովին, որը պիտի վճռեր դրա տեղադրման հարցը։ Ահա այդ հանձնաժողովում Լեոնարդոն տալիս է իր հատուկ կարծիքը, որ արձանը անպարկեշտ է և պետք է տեղադրվի փակ տարածքում։ Ի վերջո, իհարկե քվեարկությամբ այդ մոտեցումը պարտվում է, ու արձանը տեղադրվում է կառավարական շենքի առջև, բայց այս հանգամանքը կարևոր է ցույց տալու, թե երկու հանճարները ինչքան բարդ, կենցաղային ստորությունների ընդունակ, ամբիցիոզ ու ցինիկ կարող էին լինել։

Բայց ժամանակի իշխանությունները ունեին գիտակցում, որ վարպետների կապրիզները, գայթակղությունները, փառամոլությունն ու ոսկեսիրությունը չի հատի նրանց հետ շփվողների շրջանակը, իսկ ահա նրանց գործերը հարյուրամյակներով արժեքներ, գեղագիտություն ու ճաշակ կփոխանցեն աշխարհից աշխարհ։

Իսկ հիմա հեռանանք Վերածննդի Ֆլորենցիայից։ Գանք մեր օրեր։
Ակնհայտ է, որ մենք ատում ենք գերազանցության մշակույթը։ Մեր էլիտաները վճարում են բացառապես միջակության համար։ Մեր էլիտաները միջակ են ու պաթոլոգիկ վախ ունեն գերազանցության մշակույթի ցանկացած դրսևորումից։ Լևոն Արոնյանի ու Հենրիխ Մխիթարյանի օրինակները լավագույնս ցույց են տալիս դա։ Հարցրեք նրանց, թե ի՞նչ պատճառներով են նեղացրել այն երկու մարդկանց, որոնք հայ պատանուն, երիտասարդին ու ավագին ցույց էին տալիս, որ սա Աստծուց անիծված երկիր չէ, որ այստեղ շանս կա համաշխարհային աստղ դառնալու։

Հարցրեք, ու նրանք կպատմեն աշխարհի ամենածիծաղելի պատմություններն առ այն, որ Լևոն Արոնյանը պահանջում էր միայն իր մարզումների համար նախատեսված տեխնիկական միջոցներ, որ Մխիթարյանը ուներ ինչ-որ ամբիցիաներ։ Սա դասական միջակության պատմություն է։

Ի՞նչ է Միքելանջելոն կամ Դա Վինչին ամբիցիաներ չունեի՞ն, թե՞ թերություններ չունեին։ Բայց կար գիտակցումը, որ նրանց ամբիցիաների մասին կարող են իմանալ 100 հոգի, իսկ գործերի մասին՝ 100 միլիոն։ Ու այս առումով Մխիթարյանը պիտի լիներ մեր` Միքելանջելոյի «Դավիթ»-ը, որ քանդակել էր ինքն իրեն, ցույց տալով որ փոքրիկ երկիրը ունակ է մեծ հաղթանակների ու թքած, թե ով էր եղել նրա մեկենասը` Լորենցոն ու Սֆորցան էլ մի հրաշալի մարդիկ չէին։

Ի՞նչ եղավ Տիգրան Համասյանի համերգի հետ. մի քանի անլվաներ ինչքան կարողացան՝ խանգարեցին այդ համերգը, իսկ հետո էլ ջարդուփշուր արեցին այդ համերգի հանդիսատեսի մեքենաները. ո՞ւր էր պետությունը` չկար։

Ի՞նչ ճարտարապետական ճաշակ են թելադրում իշխանությունները. տրված հարյուրավոր շենքերի շինթույլտվությունների մեջ գեթ մեկ ճարտարապետական արժեք ունեցող շենք չկա (եթե չհաշվենք անհատական բնակելի տները, որոնք զուտ պատվիրատուների բարի կամքի ու ճաշակի դրսևորումն են)։

Ի՞նչ գեղագիտություն են քարոզում իշխանությունները. «Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում, Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում»։

Էսքան գլուխ հարթուկես Արագածի մասին ու մի կարգին, Արագածի հանրայնորեն սիրված ինտերպրետացիա չունենաս…

Ու էս միջակության միջավայրում անընդհատ շարունակվելու է դեգրադացիան` ավելի ու ավելի ծուռթաթ արվեստագետների մեյդան բերելով։

Էնպես չի, որ էս քննարկվող քանդակի հեղինակը երեկ է սկսել իր կարիերան ու ոչ էլ էս միջակության էլիտան է նոր։ Բայց վալենալուն այն է, որ տասնամյակներով ծավալված միջակության մթնոլորտը արդեն ծնել է գեղագիտական առումով միջակ մի նոր էլիտա, որն այսօր իշխանություն ունի։ Եթե ուշ սովետում կամ անկախության առաջին տարիներին գիտեին գերազանցությունը, բայց խրախուսում էին միջակներին, ապա այսօր մենք ունենք մի էլիտա, որը իսկապես ոչ մի վատ բան չի տեսնում օջախի ու խորովածի կրակի շուրջ բոլորված ընկերության գեղագիտության մեջ։

Աստված է՛լ բեթարից ազատի»:

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am