ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները
Միացյալ Նահանգները հայտարարում է, որ կվերացնի բելառուսական կալիում արտադրողների նկատմամբ պատժամիջոցները, ինչը Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների ջերմացման վերջին նշանն է, հաղորդում է Associated Press-ը։
Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կհանդիպի երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Լինելով Ռուսաստանի մերձավոր դաշնակից, Բելառուսը երկար տարիներ բախվել է Արևմուտքի կողմից մեկուսացման և պատժամիջոցների հետ։ 9,5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը Լուկաշենկոն երկաթե ձեռքով ղեկավարում է ավելի քան երեք տասնամյակ։
Երկիրը բազմիցս պատժամիջոցների է ենթարկվել արևմտյան երկրների կողմից՝ ինչպես մարդու իրավունքների խախտումների, այնպես էլ իր տարածքը 2022 թվականին Ուկրաինա ներխուժելու նպատակով Մոսկվային հանձնելու համար։
