Ինչպես կանխել պատերազմը. ավելի լուրջ հարթակներ պետք է ձեւավորել

«168 ժամ» թերթը գրում է. «Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն` դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձեւավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել: Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական խնդիրներից մեկն եմ համարում: Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձեւավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն եւ հեղինակություն կունենա: Ես կողմ եմ, որպեսզի հակամարտության կարգավորմանը մասնակցեն միջազգային մասշտաբային կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ ունեն լծակներ, լուրջ ազդեցություն կողմերի նկատմամբ, ինչպիսին ԵՏՄ-ն է, ԵՄ-ն, ՄԱԿ-ը: Սրանք բոլորը քաղաքական լուրջ կառույցներ են, մեկը Հայաստանի նկատմամբ կարող է արդյունավետ լինել, մյուսը` Ադրբեջանի, բայց այս կառույցները կարգավորման աշխատանքներին միանալուց հետո պետք է սերտ համագործակցեն, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացին: Ըստ նրա, որքան բարձր է մակարդակը, եւ լայն՝ կարգավորման հարթակը, այնքան ավելի մեծ են հնարավորությունները՝ արդյունքի հասնելու հարցում: «Ես կցանկանայի, որպեսզի կարգավորմանը մասնակցեին ԵՄ-ն, որն արդեն գործում է, որպես քաղաքական ուժ, եւ ԵՏՄ-ն»,- ասել է Ռարը: Նրա կարծիքով, այս ուժերի միջամտությամբ հնարավոր կլինի կայուն պահել տարածաշրջանային խաղաղությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am