Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը

«Հրապարակ» թերթը գրել է.

«Ամանորին ընդառաջ ոչ միայն Երեւանն է տոնական եռուզեռի մեջ, այլ նաեւ մարզերը, համայնքները․ այստեղ ամանորյա ձեւավորման նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Մենք փորձեցինք պարզել, թե Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում տոնական լուսավորության ու զարդարանքների համար որքան գումար է ծախսվել «հերոս հարկատուների» հաշվին։

«Մրցույթ ենք հայտարարել՝ 15 մլն դրամի: Մրցույթին մասնակցել է 4 կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել 1-ը՝ 10 մլն 500 հազար դրամով, «Նարեկ Դավթյան Էդվարդի» ԱՁ-ն է: Պետք է զարդարի Վարդենիս համայնքը եւ հարակից 10 գյուղ: Զարդարման աշխատանքները մոտենում են ավարտին: Մեր hամայնքը լավագույններից մեկն է լինելու: Անցած տարի ծախսվել է 12 մլն դրամ: Այս տարի նորից ենք մրցույթ հայտարարել, քանի որ լույսեր կային, որ արդեն պիտանի չէին կամ խոտանվել էին: Նաեւ փողոցներ ենք ավելացրել եւ գյուղեր, դրա համար էլ այս տարի նորից մրցույթ հայտարարեցինք»,- ասացին Վարդենիսի համայնքապետարանից:

Մարտունի համայնքի կենտրոնական հրապարակը եւ համայնքապետարանի շենքը զարդարելու համար էլ կծախսվի 8 մլն 330 հազար դրամ: Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ, բացի դա, լրացուցիչ մրցույթ են հայտարարել 8 մլն 976 հազար դրամով` 15 վարչական համայնքների համար 15 հատ 5 մետրանոց տոնածառներ եւ զարդարանքներ ձեռք բերելու համար: Մրցույթի վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:

Ճամբարակի համայնքապետարանը ամանորյա տոնածառի տեղադրման, զարդարման եւ հարակից համայնքների զարդարման ծառայությունների համար պայմանագիր է կնքել «Արշակ Արամյան» ԱՁ-ի հետ, արժեքը՝ 12 միլիոն 980 հազար դրամ: Սեւանում տոնածառի տեղադրման եւ զարդարման ծառայությունների համար համայնքապետարանը 3 մլն 200 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ի հետ. «Անցած տարի զարդարման ծառայությունների պայմանագրի արժեքը եղել 2,5 մլն դրամ։ Արժեքը մի փոքր ավելացել է, քանի որ այս տարի զարդարվելու են նաեւ բանուկ փողոցները, իսկ տոնածառն էլ ավելի գեղեցիկ եւ ներկայանալի տեսք կունենա»:

Գավառի համայնքապետարանից էլ մեզ ասացին, որ այս պահին համայնքում ընթանում են եղեւնու տեղադրման աշխատանքները՝ «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» հիմնարկի աշխատակիցների կողմից: Լույսերի եւ խաղալիքների ձեռքբերումը կկատարվի 1 անձից, քանի որ գնումների բազային միավորը չի գերազանցում 1մլն դրամը: Ելնելով զարդարանքների անհրաժեշտ տեսակից եւ քանակից, առաջիկայում կկնքվեն համապատասխան պայմանագրեր»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am