Պայքարի Ջահակիրները

Ապատիա։ Կապիտուլյանտը ինչ խելքին բրթի` ասում ա, ասելը քիչ է, նաև անում ա։ Ժողովուրդը լռում է, հասարակությունը պառակտված է, մարդիկ անտարբեր են... Ավազի հատիկների նման սահուն հոսում է ժամանակը։ Իբրև շագրենի կաշվի` կծկվում է երկիրը, սեղմվում է նաև մեր հույսը, հավատը... Սպասումնային վիճակ է։ Թվում է, թե հարցերի հարցի պատասխանը կտա եկող տարվա Ազգային ժողովի ընտրությունները։ Անգամ դա հավատ չի ներշնչում։ Ըդդիմությունը ևս մարաղ մտած կենդանու պես սպասումնային վիճակում է։ Երկրում մոլեգնում է նիկոլական տեռորը։ Կալանքի ենթակա է ամեն ոք, ամեն ինչ, թեկուզ և այն լինի` քար, ծառ, թուփ, որից իշխանությունը վտանգ կզգա։ Լռություն։ Թվում է, թե լռում են բոլորը, բայց ամենևին ոչ բոլորը... Սակայն ո՞վ, միթե՞ մտավորականությունը, ազգի սերուցքը, ինտելեկտուալ զանգվածը, հռոմեական լեգիոնի 5֊րդ փաղանգը, որ ամեն ինչ գիտեր, որ ամենից հմուտն էր, ամենից խելացին ու քաջը... Այստեղից էլ ինտելիգենցիայի ծագումնաբանությունը... Սակայն ամենևին` ոչ, մերը` 5֊րդ փաղանգ չէ, մերը ինտելիգենցիա չէ, քանզի այն ոչ քաջազուն է և ոչ էլ արիասիրտ... Մերը վախկոտ, մորթիապաշտ մի զանգված է, որի համար ազգային խնդիրները ամենևին էլ առաջնայինը չէ։ Նրանք սոսկ մի գորշ գոյություն են, որոնց մասին դասականը կասեր.
֊Կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է որսում...
Վախկոտի որսը սոսկ իր վաստակած առտին լափն է...
Ուրեմն վե՞րջ, արդյո՞ք վարագույրը իջեցնելու պահն է... Ոչ, ոչ, ոչ, կրկին ոչ, երիցս ոչ... Ռուսակա առածն ասում է.
,,Святое место не пустует,,...
Հիմա քան երբեք` ազգային պայքարի ավանգարդում Հայոց լրագրության կոհորտայի ջահակիրներն են, հեղինակավոր խմբագիրներ` Արմինե Օհանյանը, Արամ Աբրահամյանը, Սաթիկ Սեյրանյանը, Անժելա Թովմասյանը,Նարեկ Գալստյաննը, Էլիզաբեթ Պետրոսյանը, Փիրուզա Մելիքսեթյանը և բոլոր նրանք`որոնց համար թանկ է ու պաշտելի Հայոց վաղվա օրը, նրա անվտանգ, պայծառ ապագան։ Նրանցից ոմանց դեմ արդեն իսկ դատական հետապնդում է իրականացվում, պետությունը իր ձեռքի տակ եղած իրավական ու վարչական միջոցներով երկաթյա մամլիչով անողոք ճնշում է` իր իսկ լրատվամիջոցներով դիմելով վարկաբեկման անամոթ մեթոդների։ Սակայն լրագրական ինտելեկտուալ փաղանգը անսասան է իր որդեգրած դիրքերում։ Քանզի այն ցավը, այն աղետը, այն արհավիրքը, որ դամոկլյան սրի պես կախված է ազգի գլխավերևում` ավելին է, քան սեփական անձի անվտանգությունն և ապահովությունը։ Այսօր մեր քաջարի խմբագիրներն են թելադրում պայքարի օրակարգը, նրանք են իրապես մատնացույց անում այն ձևը, որ Հայոց թշվառ ու անտեր ժողովրդին կհասցնի փրկության ափ, այն օազիսին, որտեղ մեր անվտանգությունն է, բարօրությունը և պայծառ օրը։
Մնում է ականջալուր լինել ազատ խոսքին, հանուն վաղվա պայծառ ապագայի զորավիգ լինել ազգային պայքարի անտրտում մաքառումներին։ Եվ մեր բախտը մեր ձեռքում կլինի։

Լևոն Ջավախյան

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am