Մեկ անձի իշխանությունից կախված ցանկացած երկիր վտանգված է, իսկ եթե այդ անձը Փաշինյանն է, երկիրը սարսափելի վտանգների մեջ է
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Նկատե՞լ եք․ որ Ազգային ժողովը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ մի կարևոր հարց չի լուծում , այս վիճակով չի էլ կարող լուծել։ Այն ամբողջությամբ ենթակա է կառավարությանը (օրենքով դրա հակառակն է), իսկ կառավարությունը, ինչպես ինքն է խոստովանել, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։
Խորհրդարանում գրեթե բոլոր օրինագծերը ներկայացնում է կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահ Վահագն Խաչատուրյանի նման, միայն դրանք վավերացնում է։ Եվ մեկ անձի անսահմանափակ իշխանությանը ժողովրդավարություն են անվանում։
Ցանկացած երկիր, որը կախված է մեկ անձի իշխանությունից, վտանգված է, իսկ եթե այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն` երկիրը սարսափելի վտանգների մեջ է։ Հայաստանում շատերը չեն հասկանում այդ վտանգները, շատերն էլ դրանց անտարբեր են, սակայն գալիք աղետները նրանց էլ են հասնելու։
Ընկերներիցս մեկը հեռախոսազրույցների ավարտին միշտ ինձ խնդրում է՝ վերջում մի լավատեսական բան ասա։ Հիմա ասում եմ՝ կյանքը փոփոխական է, այսպես չի մնա։
