Հրուշի փախլավաները. Բա «քյավառա քյուֆթա՞ն»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարությունը, ինչպես պարզում ենք պետգնումների կայքից, իր կարիքների համար այս տարվա հոկտեմբերի 20-ին պայմանագիր է կնքել մի ԱՁ-ի հետ, ո՛չ դես, ո՛չ դեն՝ հայկական ավանդական խորիզով գաթա եւ փախլավա ձեռք բերելու համար: Նախարարությունը 5 հազար 250 դրամով 3 հատ գաթա է գնել, 21 հազար դրամով՝ 30 հատ փախլավա՝ վճարելով ընդհանուր առմամբ 26 հազար 250 դրամ: Նույն այդ ԱՁ-ի հետ նախարարությունը դարձյալ գաթա եւ փախլավա գնելու պայմանագիր է կնքել նաեւ մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 27-ին: Այս անգամ գաթաների եւ փախլավաների քանակն ավելացվել է․ գնվել է 30 հատ գաթա՝ վճարվել է 52 հազար 500 դրամ, 89 հատ փախլավա՝ վճարվել 62 հազար 300 դրամ:

Ավանդական այս անուշեղենների գնման համար նախարարությունն այս անգամ վճարել է 114 հազար 800 դրամ:

Նշենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծնունդով Գավառից է եւ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ամանորին շատ է սիրում ճաշակել մասնավորապես Գավառի քուֆթան ու փախլավան, որոնք «պատրաստման ինքնատիպ ճանապարհ են անցնում»։ Փախլավա պատրաստելու արվեստին, որպես հին քյավառցի, ինքն էլ է տիրապետում: Նկատենք, որ նախարարությանը հայկական ավանդական խմորեղեններ մատուցած ԱՁ-ն գրանցված է Երեւանում: Արդյո՞ք նախարարության կարիքների համար փախլավաները թխելիս հաշվի են առնվել «Քյավառա փախլավի» պատրաստման ավանդույթները, չենք կարող ասել: Բայց քանի որ հայոց մեջ հարգի է նաեւ Քյավառա քուֆթան, ապա չի բացառվում, որ մի օր էլ սփյուռքի նախարարությանն «իր կարիքների համար» քուֆթա պետք գա, եւ այն ձեռք բերելու համար պետգնում հայտարարվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am