Կիրակի Սուրբ Գևորգ եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ ո՞վ կմատուցի պատարագը

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան տեսանյութով և գրառմամբ տեղեկացրեց, որ կիրակի օրը մասնակցելու է Սուրբ պատարագի, այս անգամ՝ Արմավիրի մարզում։ Պատարագը տեղի կունենա Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում։

Դեկտեմբերի 3-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը չէր հերքել, որ ԱԱԾ-ի կամ այլ անձանց կողմից հրահանգվում է, որպեսզի այն եկեղեցիներում, որտեղ ինքը մասնակցում է պատարագի՝ չհնչի Վեհափառ հայրապետի անունը։

Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանն է: Զանգահարեցինք տեր հորը՝ պարզելու համար՝ կիրակի օրը նախատեսված պատարագին արդյո՞ք զեղչելու է Վեհափառի անունը, նման հրահանգ իրեն արդեն տրվե՞լ է։ Սակայն մեր հեռախոսազանգերին նա չպատասխանեց։ Համագյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ քահանան բավականին խելացի է, իր գործին նվիրված, իր կարծիքով՝ դժվար թե զեղչի Վեհափառի անունը։.

«Չեմ կարծում, որ տեր Մաշտոցը կհամաձայնի զեղչելու կաթողիկոսի անունը, դժվար թե նա գործի կանոնակարգից դուրս»։

168.am-ը զանգահարեց նաև Այգեշատ գյուղի վարչական ղեկավար Արտակ Եղիազարյանին՝ ճշտելու՝ կիրակի օրը մասնակցելո՞ւ է պատարագին։

«Ինքս գրեթե ամեն կիրակի եմ պատարագի մասնակցում մեզ մոտ»,- նշեց նա։

Ճշտող հարցին՝ եթե իմանա, որ Վեհափառ հայրապետի անունը զեղչվելու է պատարագի ընթացքում, կմասնակցի՞, քանի որ պատարագներին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը նման պահանջ է դնում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ինչպես բոլոր տեղերում, մեզ մոտ էլ սովորական պատարագ է լինում։ Եկեք «եթե»-ներով չխոսենք, չգիտեմ՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, զբաղվածությունս այդքան թույլ չի տալիս, որպեսզի հետևեմ։

Մշտապես մեր եկեղեցում պատարագները մատուցում է տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը»։

Այս պահին դեռևս պարզ չէ՝ Տեր Մաշտոց քահանան կիրակի օրը պատարագ կմատուցի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Գյումրիում եղավ, այլ քահանայի կտանի իր հետ։

168.am

դիտվել է 606 անգամ
Լրահոս
Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ» 15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am