Սամվել Կարապետյանի գործով քննչական մարմինը ձեռք է բերում բացառապես մեղադրական թեքումով, շինծու ապացույցներ․ փաստաբան
Սամվել Կարապետյանի գործով վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու և մեղադրական թեքումով ապացույցներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։
«Հարցերին, թե ինչու այս կամ այն մարդուն հարցաքննել, մեզ տրվող պատասխանն ուղիղ է՝ «չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ այդ մարդը, հնարավոր է, ի օգուտ ձեզ է ցուցմունք տալու»։ Այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, դա դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից, նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն չունի։ Քրեական գործով չի կարելի չհարցաքննել անձանց, ում, մտավախություն ունեն, որ կարող է հօգուտ քեզ ցուցմունք տալ։ Դա հակաօրինական է»,-ասաց Արմեն Ֆերոյանը։
