Վատ բանակցելու «նուրբ արվեստը»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին արված այն առաջարկը, ըստ որի պետք է հրաժարվել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթից Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հաշվին, ևս մեկ անգամ վկայում է գործող իշխանության քաղաքական սնանկության մասին։

Արցախահայությունը հազարամյակներ ի վեր հանդիսացել է իր բնօրրանի՝ հայկական պատմական տարածքի էթնիկ բնակիչ։ Ու նրանց որևէ կերպ չի կարելի համեմատել այն ադրբեջանցիների հետ, որոնք խորհրդային տարիներին բնակվում էին Երևանում կամ Հայկական ԽՍՀ-ի տարբեր համայնքներում։ Ավելին՝ մինչեւ 1988թ․-ը Ադրբեջանում ապրում էր շուրջ 350 հազար հայ (չհաշված ԼՂԻՄ-ը), մինչդեռ Հայաստանում՝ մոտ 160 հազար ադրբեջանցի։

Հետևապես, արցախահայության վերադարձը և պատմական հայրենիքում ապրելու միջազգային անօտարելի իրավունքը բացարձակապես համադրելի չէ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման գաղափարի հետ՝ ո’չ իրավական, ո’չ պատմական և ո’չ էլ կարգավիճային հիմքերով։

Այսինքն՝ իշխանությունը, փոխանակ ներկայացնի համարժեք, փաստարկված և իրավական դիրքորոշում, առնվազն անտեսում է երեք հիմնարար հանգամանք. Ադրբեջանից բռնի տեղահանված 350 հազար հայերի իրավունքները, Արցախից տեղահանված 150 հազար հայերի վերադարձի իրավունքը, փաստացի լեգիտիմացնում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները և ցեղասպան գործողությունները։

Հատկանշական է, որ 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարում, որ չունի իրավական մանդատ՝ խոսելու Արցախի ժողովրդի անունից, քանի որ արցախահայությունը իրեն քվե չի տվել։ Այդ դեպքում՝ ի՞նչ իրավական կամ բարոյական հիմքով է այսօր նա փորձում զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի և անվտանգության իրավունքը։

Այս իրողությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է գործել առանց հստակ ռազմավարության, չկշռադատված և անկանխատեսելի քայլերով, որոնք թուլացնում են Հայաստանի բանակցային դիրքերը, խախտում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և խորացնում պետության անվտանգության ճեղքերը։

Ստեղծված իրավիճակի արմատական փոփոխության միակ և իրական որոշում կայացնողը ՀՀ քաղաքացին է, որի գիտակցված, պատասխանատու և վճռական քվեն է, որ կփոխի վտանգավոր քաղաքական տրայեկտորիան, կնվազեցնի արտաքին սպառնալիքները և կվերականգնի ազգային ու պետական շահերի առաջնահերթությունը։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Արմինե Մելիքսեթյանը երբեք չի մոռանա Միքայել Սրբազանից ստացած վախը․ Անժելա Թովմասյան (video) ՔՊ-ականները նոր կոռուպցիոն սխեմա են մշակել․ խայտառակ մանրամասներ Վոլոդյա Հովհաննիսյանից (video) Պայթյուն Նորակերտ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ «Ինչպես Նիկոլենք իրենց ճանկերով հարձակվեցին Լևոնի և Հենոյի վրա»․ Անժելա Թովմասյան (video) Որ ուժը որքան ձայն է հավաքել. Gallup-ի հարցման արդյունքները Անձրևը «բացահայտեց» Էջմիածնում հիմնանորոգված ճանապարհի թերությունները. Hetq.am Նիկո՛լ, մարդ եղիր․ իմ հորը դաժանաբար սպանել են ու․․․մահացածի դուստրը սարսափելի մանրամաներ հայտնեց (video) «Միրզախանյան Վազգե՛ն, քո նմանը ներում չպիտի ունենար ու չի ունենալու»․ Տիգրան Չոբանյան (video) Սամվել Կարապետյանի գործով քննչական մարմինը ձեռք է բերում բացառապես մեղադրական թեքումով, շինծու ապացույցներ․ փաստաբան Քաղաքացիների 57.1 տոկոսը մերժում է ՀՀ սահմանադրության փոփոխելու Փաշինյանի թեզը ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպե՞ս կպատասխանի Պուտինը․ Politico Սոցհարցում. Բագրատ և Միքայել սրբազաններին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին լայնորեն համարում են քաղբանտարկյալներ Ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը Հովիկ Աղազարյանի գործը դատախազությունն ուղարկել է դատարան․ մանրամասներ «Կովկաս» պանդոկի մոտից հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ՝ Լեհաստանի քաղաքացիներ Հորդառատ անձրևների պատճառով Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել Վատ բանակցելու «նուրբ արվեստը»․ Տիգրան Դումիկյան Թուրքական բանակը պատրաստ է մտնել Գազա Վրթանես սրբազանը ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառո՞վ է միացել տիրադավներին «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացի Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին «Արշակ Սրբազանը հայ եկեղեցին պաշտպանելու համար դուրս է եկել Իսրայելի հատուկջոկատայինների դեմ» (video) #ՀԻՄԱ․ «ԱՄՆ-ի սփյուռքը մեծ անակնկալ ունի Նիկոլի համար»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Կալանավո՞ր, թե՞․․․»․ Սրբուհի Գալյան, պատասխան տվեք՝ ո՞վ է այս մարդը․ Փոստանջյանը նկար է ցույց տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am