Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացած «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային կոնֆերանսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին.

«Ուղերձի առանցքային միտքն այն է, որ իբր Հայաստանը երկարատև տարիների ընթացքում պարբերաբար ոչնչացրել է ադրբեջանցիների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ հատկապես սրբավայրերը, գերեզմանները: Նշվել է, որ ադրբեջանական կողմի համար առաձնահատուկ կարևոր է այս իրադարձություններին տալ իրավական գնահատականներ միջազգային-իրավական հարթության մեջ և կատարել համապատասխան քայլել: Սրանց պետք է հետևեն այդ ժառանգության վերականգնմանն ուղղված քայլեր, որոնք տեղավորվում են «ադրբեջանական վերադարձի և Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության մեջ»:

Ադրբեջանական կողմը բավականին լուրջ ջանքեր է ներդնում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման և այն՝ թյուրքա-ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ:

Այս ուղղությամբ առաջին քայլերը կատարվել էին խորհրդային տարիներին՝ պատմաբան Զիյա Բունիյաթովի և արևելագետ Մեշադի-խանում Նեյմատովայի կողմից: Հիմնականում դիտարկվել էր Սյունիքը: Նեյմատովան հրատարակել էր Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Որոտան, Վաղատին, Աղիտու գյուղերում գտնվող մահմեդական գերեզմանների տապանաքարերի արձանագրությունները՝ վերծանման միտումնավոր սխալներով, ինչի մասին փաստել էր հայտնի արևելագետ Ա. Խաչատրյանը՝ Հայաստանի արաբերեն արձանագրություններին նվիրված իր մեծածավալ գրքում մանրամասն անդրադառնալով յուրաքանչյուր տապանաքարի արձանագրությանը բովանդակային և քերականական, լեզվաբանական տեսանկյունից:

Պաշտոնական Ադրբեջանի հիմնական մեղադրանքն այն է, որ հայկական կողմը ոչնչացրել է «ադրբեջանական սրբավայրերը, գերեզմանները, կոթողները», նաև թաքցնում է դրանց գոյությունը: Այդ դեպքում, «տարակուսանք» է առաջացնում հետևյալ փաստաթուղթը, որը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մահմեդական, այդ թվում՝ ադրբեջանական կամ վերջիններիս կողմից օգտագործված պատմամշակութային հուշարձանների ցուցակը»: Ցուցակում մարզ առ մարզ ներկայացված են Հայաստանում գտնվող մահմեդական հուշարձանները, դրանց լուսանկարները, համառոտ ինֆորմացիան, դրանց վիճակի նկարագրությունը:

Հարկ է նկատել, որ ցուցակում առանձին ներկայացված են նաև թաթարական և ադրբեջանական գերեզմանները: Թաքցված չեն նաև նախկին թաթարական գյուղերի տարածքում կառուցված գյուղական մզկիթների շենքերը: Քանի որ ադրբեջանական կողմը առանձնահատուկ կերպով շեշտում է, որ հայկական կողմը իբր ոչնչացնում է սրբավայրերը, ապա նշենք, որ Սյունիքի մարզի տարածքում անխաթար պահպանվում են Լեհվազ գյուղից ոչ հեռու գտնվող Բուղաքարի փիր ուխտատեղին և Շվանիձոր գյուղից ոչ հեռու գտնվող Բաբա Հաջ սրբատեղին, որոնք հատկապես 19-րդ դարից սրբատեղի էին մահմեդական, այդ թվում՝ քուրդ, պարսիկ, թյուրքախոս բնակչության, իսկ խորհրդային տարիներին՝ ադրբեջանցիների համար: Բազմաթիվ նախկին ադրբեջանաբնակ կամ խառը բնակչություն ունեցող գյուղերում պահպանվում են Հայրենական պատերազմի հուշարձաններ, աղբյուրներ, որտեղ արձանագրված են պատերազմում զոհված ադրբեջանցիների անունները:

Խոսելով գերեզմանների պահպանության մասին, ապա դրանց զգալի մասը գտնվում է բավարար ու լավ վիճակում: Իհարկե, կան նաև վնասված գերեզմաններ, տապանաքարեր, ինչը չի թաքցվել, փաստվել է նաև պաշտոնական ցուցակներում, փաստաթղթերում:

Ադրբեջանական կողմը իր մեղադրանքներում չի ներկայացնում որևիցե լուրջ հիմնավորում և փաստարկ, իսկ եղածներն էլ պատմական փաստերի խեղաթյուրում են: Դա լավագույնս երևում է Երևանի մահմեդական ժառանգության մասին «ադրբեջանական մեղադրանքները» ստուգելիս:

Կարևոր ենք համարում նշել, որ հայկական ակադեմիական միտքը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգությանը, հայկական և իսլամական մշակույթների փոխառնչություններին՝ սկսած 7-րդ դարից, երբ Հայաստանը դառնում է Արաբական խալիֆայության մի մասը: Հայ-իսլամական մշակութային փոխառնչությունները դիտարկվել են սելջուկյան արվեստի, մոնղոլական և ետմոնղոլական՝ կարա-կոյունլու, աղ-կոյունլու ցեղերի հետ փոխառնչությունների շրջանակներում»:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am