Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել: Տարածքային հարցը հատկապես բարդ է, հաղորդում է CNN Turk-ը:

 «Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային որոշակի դժվար ընտրություն կատարել… մեծ կորուստները կանխելու համար, այսինքն՝ ավելի մեծ բարիքի համար։ Մենք պետք է կանխենք այստեղ աղետը, վերացնենք չարիքը… Հետևաբար, պետք է ընտրություն կատարվի: Գիտեմ, որ սա դժվար է նրանց համար: Հատկապես դժվար է տարածքների հարցը: Աստված մի արասցե, որ որևէ մեկը նման բան ապրի», – ասել է Ֆիդանը:

Նա հավելել է, որ կան նաև անվտանգության երաշխիքների պահանջներ, ինչը նույնպես դժվար է: Նա ասել է, որ Թուրքիան շարունակում է նպաստել երկու կողմերի միջև բանակցություններին:

 Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Ստամբուլը պատրաստ է կրկին հյուրընկալել բանակցությունները. այս ամռանը այնտեղ անցկացվել են բանակցությունների երեք փուլ:

 Ֆիդանը նշել է, որ գերիների փոխանակման և այլ մարդասիրական հարցերի շուրջ այդ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը հիմք է հանդիսացել այսօրվա բանակցությունների համար: Նա նաև զգուշացրել է, որ պատերազմն արդեն տարածվել է Սև ծով և կարող է տարածվել Եվրոպայի այլ մասերում, ուստի կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտական ​​գործողությունները:

«Սա նաև հիմք դրեց այսօրվա բանակցություններին։ Մենք պատրաստ ենք խաղալ այս դրական դերը։ Տեսեք, Սև ծովն այժմ դարձել է պատերազմական գոտու շարունակությունը։ Պատերազմը տարածվել է դեպի Սև ծով։ Նրանք այժմ հարձակվում են Սև ծովում գտնվող առևտրային նավերի և տանկերների վրա։ Հետևաբար, եթե պատերազմը շարունակվի, այն կտարածվի այլ վայրերում, Եվրոպայի այլ մասերում։ Աստված մի արասցե, սա պետք է ավարտվի այստեղ և հիմա», – եզրափակել է Ֆիդանը։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ» 15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am