Փաշինյանը փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և Արցախը. Արման Աբովյան

«Այսօր առավոտյան Բաքվում կրկին շամպայն կբացեն ու կնշեն հայկական կողմի հերթական խայտառակ և քաղաքական առումով կործանարար ձախողումը,- գրում է Կամուրջ քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Աբովյանը և մանրամասնում,- Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ փաստացի Արցախյան թեման և արցախցիների վերադարձը փոխանակել Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» տերմինի օգտագործումը դադարեցնելու հետ։

 Մասնավորապես, առաջարկն արվել էր այնպիսի ոգով, թե իբր այդ «խեղճ» Ադրբեջանը ստիպված է մեծացնել ռազմական բյուջեն ու տարածքային հավակնությունները Հայաստանի ամբողջ տարածքի վրա՝ կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ներքո, այն մարդկանց պատճառով, ովքեր հիշում են, որ Արցախը օկուպացված է, իսկ արցախահայերը՝ վտարված են իրենց տներից կամ սպանված են թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից։

Ակնհայտ է, որ այս մեկ հայտարարությամբ հայկական կողմն իրականացրեց այն, ինչին Ադրբեջանը ձգտում էր երկար ժամանակ․

 1․ Փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և ընդհանրապես Արցախի որևէ հիշատակում՝ հայտարարելով, թե Արցախի օկուպացված հատվածի վերաբերյալ ցանկացած հիշատակում իբր կարող է պատճառ դառնալ, որպեսզի Ադրբեջանը առաջ մղի լիովին սուտ և անասնական «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։

 2․ Հայկական իշխանությունները փաստացի լեգիտիմացրին Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝ դնելով Արցախի օկուպացիայի հարցը նույն քաղաքական հարթության վրա, ինչ Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ։

3․ Հայակական կողմը «փակելով» Արցախի հարցը՝ փոխարենը Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել «գռգռող տերմինաբանությունից»՝ օրինակ «Արևմտյան Ադրբեջան» անվանումից։ Բայց բուն խնդիրը նրանում է, որ Հայաստանի տարածքը թյուրքալեզու, քոչվոր ցեղերով բնակեցնելու հարցն ուղիղ որևէ կերպ չի մերժվում հայկական իշխանությունների կողմից և այս պարագայում քննարկվում է բացառապես տերմինաբանության տեսանկյունից։
Դա, ի դեպ, հիշեցնում է «Թրամփի երթուղին», երբ Հայաստանի մասնատումը թուրք-ադրբեջանական տանդեմին Սյունիքով միջանցք տրամադրելու քողի տակ ներկայացվում է որպես «երթուղի», մինչդեռ իրականում այն միջանցքային տրամաբանության ներքո է։

4․ Փաստացի «Արևմտյան Ադրբեջանի» բացարձակ անհեթեթությունը հայկական իշխանական վերնախավի թեթև ձեռքով ընդամենը մեկ օրում դարձավ բանակցությունների առարկա․ այսինքն՝ իրական և շոշափելի գործոն հայ-ադրբեջանական պաշտոնական բանակցություններում։

 Միաժամանակ Հայաստանի իշխանությունները միջազգային և տարածաշրջանային հարթակներում առավելագույնս թուլացնում են Հայաստանի դիրքերը՝ օրենքից դուրս հայտարարելով Արցախի հարցի ցանկացած հիշատակում։

Դուք հասկանում ե՞ք՝ hայկական իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի hամատեղ քայլերի տրամաբանությունը։

Եվ ևս մեկ բան. հիմա արդեն նույնիսկ ամենատգետ հիմարին էլ հասկանալի է, որ 2026 թվականի ընտրություններին հայ ընտրողները փաստացի քվեարկելու են կամ Հայաստանի պահպանման, կամ այն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու օգտին»:

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am