Պուտինը հրաման է տվել շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական հրամանատարության հետ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է Խարկովի և Դոնեցկի մարզերում
ռուսական զորքերի առաջխաղացման մասին։
Պուտինը նշել է, որ բոլոր ոլորտներում նախաձեռնությունը ռուսական բանակի ձեռքում է, և որ ռուսական
զորքերը «շարունակում են կատարել ռազմական առաջադրանքներ և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ճակատով»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում:
