Բաքվում շարունակում են դատել հայերին. «դատավարության» եզրափակիչ փուլն էր
Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ դատական ֆարսը։ Այսօր «դատավարության» եզրափակիչ փուլի մի մասն էր։
Միայն տեքստում, որը ներկայացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չկան նրանց ելույթները, այլ միայն փաստաբանների խոսքերն են, որոնք ձևականորեն խնդրել են արդարացում։
Այնուհետև ապօրինաբար պահվող հայ գերիներից մի քանիսը հանդես եկան վերջին խոսքով՝ Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտարարեցին, որ որևէ հանցագործություն չեն կատարել: «Նիստը» ընդմիջվեց, այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին:
Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։
