Էրդողանն իր ամբողջական վերահսկողության տակ է վերցնում ռազմարդյունաբերությունը

Դեկտեմբերի 24-ին Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության շրջանակներում հերթական օրենքի ուժ ունեցող որոշումն է հրապարակվել, որով պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) հանվում է պաշտպանության նախարարի վերահսկողությունից ու դրվում նախագահի անմիջական վերահսկման տակ: Հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում: Հատկանշական է, որ որոշման հրապարակումից մեկ-երկու օր առաջ Թուրքիայի խորհրդարանում նշված կառույցին հատկացված բյուջեն կտրուկ ավելացրել են՝ սովորական 20-25 մլն լիրայից մինչև ավելի քան 40 մլն լիրա: Մինչ այս Թուրքիայի ՊԱԳՎ-ն գործում էր վարչապետին և պաշտպանության նախարարին կից: Այժմ ՊԱԳՎ ղեկավարին կնշանակի Թուրքիայի նախագահը, կառույցն ամբողջությամբ պատասխանատու կլինի միայն նախագահի առաջ: Թուրքիայի նախագահը նաև կղեկավարի պաշտպանական արդյույանբերության գործադիր կոմիտեի ամենամյա նիստերը: ՊԱԳՎ-ն Թուրքիայի զինուժին, ինչպես նաև մյուս զինված կառույցների սպառազինման, ռազմական կարիքների բավարարման համար պատասխանատու կառույցն է: Այն նաև կոորդինացնում է Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեությունը, կնքում պայմանագրեր միջազգային ընկերությունների հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարվել և մինչ օրս գործում է արտակարգ դրություն: Այս պայմաններում Էրդողանը հեշտությամբ ընդունել է տալիս իրեն ձեռնտու օրենքներ: Աղբյուրը՝ razm.info  

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am