Մի հատ էլ ասա՝ Հիտլերի արև

Բա չիմացաք… Պարզվում է՝ Փաշինյանին ոչ այնքան մեր հոգեւոր գործերն են հետաքրքրում, որքան Եկեղեցու վճարած ու վճարելիք հարկուտուրքը: Կարճ ասած՝ Եկեղեցուն ուզում է դարձնել հերոս հարկատու: Այս մասին նա արդեն ակնարկել էր Եկեղեցու բարենորոգության իր ճանապարհային քարտեզում, բայց ավելի պարզորոշ խոսեց Գերմանիայում, ուր մեկնել էր այդ քարտեզն իր ՖԲ էջում հրապարակելուց հետո: Հիշո՞ւմ եք, ասում էր՝ սա հոգեւոր հարց է, Էջմիածնի ապագա հավաքը հատուկ հավաք է, կաթողիկոսը պետք է լքի Վեհարանը, Վեհարանը Վեհի, ու սենց բաներ: Գերմանիայում պարզ դարձավ, սակայն,, որ էս մարդու փորացավը փողն է… Ի՜նչ կուսակրոնություն, ի՜նչ զավակ, ի՜նչ պատարագ, ի՜նչ Կճոյան, ի՜նչ բան… Փողը:


Գերմանիայի բարձրահասակ կանցլերը, ասում են, շատ աստվածավախ մարդ է եւ Հռոմի պապից վերեւ միայն Աստծուն է ընդունում: Չեմ բացառում, որ եվրոպական ղեկավարներից հենց նա է Փաշինյանին առաջինը հանդիմանել Եկեղեցու դեմ վերջինիս սանձազերծած խուլիգանությունների համար… Մի քիչ պատկառանք ունեցիր Աստծո տան հանդեպ, կեղտոտ կոշիկներովդ մի ասպատակիր այն, դու՝ հասարակ մահկանացուդ, դրա բարոյական իրավունքը չունես: Մեկն ինձ այսպիսի բաներ ասեր՝ ամոթից գետինը կմտնեի, բայց, ավաղ, այդ խոսքերն ասվել են Փաշինյանին, որ ո՛չ ամոթ ունի, ո՛չ բարոյական «տոռմուզներ»: Հենց կանցլերը ոտը քաշեց, սա լրագրողների մոտ սկսեց վատաբանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, լղոզել իրականությունը եւ ամեն ինչ ներկայացրեց այնպես, որ Հայաստանում, իբր, ոչ ոք չգիտի, թե ինչ եկամուտներ ունի Եկեղեցին, որովհետեւ թուղթ ու թարազու չկա, հարկային դաշտում չի երեւում… Իսկ թե ՀՀ Սահմանադրությամբ ինչ իրավասություններ ու արտոնություններ ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Փաշինյանը հարկ չհամարեց մանրամասնել: Ինչեւէ՝ եվրոպացի քաղաքական գործիչներ ու լրագրողներ՝ ականջները կախ լսում էին Փաշինյանին ու գլխով անում՝ ակո՜ւնք իմաստնության…

Հիմա մի պահ գանք մեր ոչխարներին (նկատի ունեմ՝ մեր գործերին): Նիկոլ, կողմնորոշվիր մի հատ, Եկեղեցուց քո ուզածն ի՞նչ է՝ փո՞ղ, հա՞րկ, տո՞ւրք, տուգա՞նք, թե՞, այնուամենայնիվ, հոգեւոր բավարարություն: Ինձ որքան հայտնի է, Եկեղեցին պետությունից անկախ է, հետեւաբար, դու չէ, որ պետք է որոշես՝ ով լինի Եկեղեցու գլուխը, ինչպիսին լինի, ինչեր անի, ինչեր չանի եւ այլն: Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ Եկեղեցին հարկեր չի վճարում ընդհանրապես: Դու ուզում ես ավելի՞ն ստանալ Եկեղեցուց: Եթե այո, ապա ինչո՞ւ ես փորձում դա անել պետական ռեկետի ճանապարհով՝ Եկեղեցու եւ հոգեւոր դասի դեմ այս անբռնազբոսիկ արշավանքներով: Էն եպիսկոպոսնե՞րն ինչ մեղք ունեին, որ փչացրիր քո սեւեռուն նկրտումների պատճառով: Դու գոնե գիտե՞ս, թե, որպես պետություն, որքան պարտք ունես Եկեղեցուն: Քանի՞ եկեղեցի ու մատուռ թողեցիր թուրքին, քանի՞ հազար քառակուսի կիլոմետր վանքապատկան հող հանձնեցիր օտարին հավիտենապես: Գնա հետ բեր, պարտքերդ փակիր… Այլապես՝ Եկեղեցու վաճառած մոմերն ես հաշվում, եկեղեցականների աշխատավարձերը, վայ, մի հատ գիրք ծախեցին, ՀԴՄ չտվին… Եվ գնացել, այսպիսի ճղճիմություններով Գերմանիայի կանցլեր ու Եվրոպա ես զարմացնում: Ամոթ է: Ողջ ազգով մի Եկեղեցի չենք կարողանում պահել, այն էլ՝ այս ազգի նեղ օրին հասնող Եկեղեցի, որ ներկա է մեր պետական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից, արտաքին քաղաքականությունից մինչեւ առողջապահություն ու կրթություն: Ամոթ է: Մի ուրիշ պետություն երանի կտար իր կողքին այսպիսի Եկեղեցի ունենալու համար… Մենք ի՞նչ ենք անում, այսինքն՝ դու: Ուզում ես քանդե՞լ, հողի՞ն հավասարեցնել 1800-ամյա կառույցը, ինչ է, թե այն դատապարտել ու դատապարտում է բոլոր ժամանակների դավաճաններին: Եթե դավաճան չես, ինչո՞ւ ես վախենում ու խորշում Եկեղեցուց:

Եվրոպացիներին լավ ծիծաղեցրիր վրադ, ապրես: Բեռլինից մինչեւ Հռոմ արդեն խոսում են այն մասին, որ Փաշինյանը որոշել է Եկեղեցու հաշվին աշխատատեղեր բացել, հոգեւորականներին դարձնել գրանցված աշխատող, եկամուտները ճշտել, իսկ եթե բարձրաստիճան են, պարտադրել, որ հայտարարագիր լրացնեն… Լուրեր կան, որ Հռոմի պապը շոկի մեջ է:

ՀԳ. Արայիկ Հարությունյան, քեզ եմ ասում, խոսնակ, դու էլ լսիր: Գերմանիայի կանցլերի հետ Նիկոլի նկարները մի քիչ խմբագրեք: Նրա՝ լաքեյի ժպիտը նողկանք է առաջացնում ու հարիր չէ մեր պետությանը:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Գործազրկությունը «նվազու՞մ է», թե՞ պարզապես դուրս է գալիս վիճակագրությունից. Դավիթ Անանյան Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա և պատրաստ է դա գրավոր արձանագրել. Լավրով Թրամփը հայտարարել է հարուստ օտարերկրացիներին ոսկե վիզա տրամադրելու մասին Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել Տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով․ Զելենսկի Երևան-Սևան ավտոճանապարհին կին հետիոտնը վրաերթի է ենթարկվել․ նրա կյանքը փրկել չի հաջողվել ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է Կուչերովկան, Կուրիլովկան, Սևերսկը Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուսին առաջին եզրափակիչ խաղում Մի հատ էլ ասա՝ Հիտլերի արև Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության և ԵԱՏՄ միջև. Օվերչուկ Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է ՌԴ ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 130 չվերթ. «Զվարթնոցը» փոփոխել է մի շարք չվերթների ժամանակացույցը Ահա թանկարժեք գույքի նկարները. Նորայր Փանոսյանն արձագանքել է կառավարության նիստում դատախազի հայտարարություններին Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում պшյթուցիկ կամ վտանգավոր իր չի հայտնաբերվել․ ՆԳՆ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները․ Զախարովա Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին 2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Գեղհովիտ բնակավայրում բшխվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրшվորներ Բաքվում սկսվել է օկnւպացված Ստեփանակերտում իբր ահաբեկչակшն հարձակում պլանավորած Կարեն Ավանեսյանի դատավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am