«Դաբրոն» չի ստացել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հրազդանի գործող քաղաքապետ։ Արամ Դանիելյանը մոտ մեկ ամիս առաջ եղել է Սերժ Սարգսյանի մոտ: Դանիելյանը ցանկացել է Սարգսյանի «դաբրոն» ստանալ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու եւ «հաղթելու» համար:Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, իր ակնկալիքը գործող քաղաքապետը չի ստացել: Սերժ Սարգսյանի պատասխանը եղել է հետեւյալը՝ եթե կարող ես, ընտրվիր: Դանիելյանի մերձավորներից ստացված տեղեկությունների համաձայն, նա այժմ բավական լարված է եւ փորձում է մոբիլիզացնել իր շրջապատին:Տեղեկություններ կան, որ Դանիելյանը նաեւ նախընտրական շտաբ է ձեւավորում, իսկ շտաբի պետը հնարավոր է, որ լինի Կոտայքի փոխմարզպետներից մեկը: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է նաեւ Սասուն Միքայելյանը: Ինչպես հայտարարվել է, վերջինիս շտաբի պետը լինելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
