Աշտարակում 11 միլիոն դրամի հրեշտակ են գնել

ՀՀ ֆինասների նախարարության գնումների պաշտոնական համակարգից տեղեկանում ենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը դեկտեմբերի 13-ին պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Եղիսաբեթ Ալմազյանի հետ:Վերջինս պայմանագրի շրջանակներում պարտավորվել է ապահովել Աշտարակի տոնական արդուզարդի պարագաները: Ուշագրավն այն է, որ Աշտարակի տնտեսագետ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը ոչ ավել եւ ոչ պակաս մոտ 3000 տոնածառի լույս եւ այլ զարդարանքի պարագաներ է գնել, որի համար վճարել է 18 մլն դրամ:Մասնավորապես, Շահվերդյանի տոնական ցուցակում ներառված է 80 հատ հրեշտականման զարդ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ գնումների տեղեկագրի արժե 140 հազար դրամ: Հրեշտակների համար հատկացվել է 11 մլն 200 հազար դրամ:Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «2018» գրության համար քաղաքապետարանը վճարել է 190 հազար դրամ:Համայնքային բյուջեի հաշվին կատարվող ճոխ գնումների թեմայով՝ «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել Թովմաս Շահվերդյանի հետ: Սակայն, ինչպես քաղաքապետարանից տեղեկացրեցին, Շահվերդյանն Աշտարակի փողոցներում է, վերահսկում է քաղաքի զարդարման աշխատանքները, քանի որ այսօր երեկոյան տեղի է ունենալու «լույսերի հանդիսավոր միացման արարողությունը»: «Հայկական Ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցեց Շահվերդյանի տեղակալ Գեւորգ Եղիազարյանի հետ: Հարցին, թե Աշտարակի միջոցները թույլ տալիս են նման ճոխ Նոր տարի անել, Եղիազարյանը պատասխանեց.«Եթե բյուջեն թույլ չտար, նման ճոխության չէինք գնա»,- ասաց Եղիազարյանը:Տեղեկացնենք, որ Աշտարակի բյուջեն մոտ 707 մլն դրամ է: Դիտարկմանը, թե անհրաժեշտություն էր նման սոցիալական ծանր պայմաններում 18 մլն դրամ հատկացնել Ամանորին, Եղիազարյանը մեկնաբանեց.«Աշտարակ քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում մատնանշված են համայնքի բոլոր հիմնախնդիրների առաջնահերթություններն՝ ըստ տարիների: Ամանորյա միջոցառումների կազմակերպումն առաջնահերթությունների մեջ չի մտնում: Երկրորդ՝ նման գումարը, որ ծախսել են, դա մեծ գումար չէ համեմատած այլ քաղաքների ծախսերի հետ»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am