ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակի, չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
Այս տարվա մայիսին, սակայն, երբ ռուսական մամուլը գրեց, որ ձերբակալվել է Ռուբեն Թաթուլյանը, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը հայտարարել էր, որ նա Ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է, և որ կառավարությունը Թաթուլյանի հետ չհամագործակցելու խնդիր չի տեսնում։«Ես որքան գիտեմ՝ կոնկրետ Ձեր նշված անձնավորությունը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, էդ՝ մեկ: Եվ երկրորդը՝ վարչապետի խնդիրը չի անձամբ ճանաչել ակումբի բոլոր անդամներին կամ իմանալ բոլոր ակումբի անդամներին: Մեր մոտեցումը, որը արտահայտել է վարչապետը, շատ հստակ է, բազմիցս արտահայտվել է Կարեն Կարապետյանի կողմից՝ մենք պատրաստակամ ենք աջակցել և համագործակցել ցանկացած գործարարի հետ, որը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Սա է իմ մեկնաբանությունը», - ասաց Արարատյանը:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ - «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը