Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկային պայմանագրով զենքերի մատակարարումներն ակտիվացել են

Շաբաթներ առաջ ՀՀ ազգային Ժողովը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից: Սակայն, ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրվեց 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Այն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին, ու դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 եւ 2017 թվականների ընթացքում (վերջնաժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է): «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումներով ստանում է տեղեկատվություն նշված համաձայնագրի սահմաններում Հայաստանի ունեցած վարկային պարտավորությունների չափի վերաբերյալ: Այդ չափը հավասար է Հայաստանին մատակարարված կամ արտադրական որոշակի ցիկլ անցած զենքերի ընդհանուր արժեքին: Այսպիսով, ի պատասխան մեր հարցմանը պարզվեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ հայկական կողմի՝ այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 111,4 միլիոն ԱՄՆ դոլար: Այլ կերպ ասած, զենքի մատակարարման վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարի զենքից ընդամենը 55 տոկոսը: Ինչպես երեւում է գծապատկերից 111,4 միլիոնի զենքի մեծ մասը մատակարարվել կամ արտադրվել է 2016-ի դեկտեմբերին եւ 2017-ի սեպտեմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին: Դժվար է ասել, թե արդյո՞ք մինչեւ դեկտեմբերի վերջը ռուսական կողմը կհասցնի մատակարարել մնացած 88,6 միլիոն դոլարի զենքը: Հասկանալի չէ նաեւ, թե ի՞նչ կլինի, եթե զենքի մի մասը, այնուամենայնիվ, չմատակարարվի նշված ժամկետում: Հ.Գ. Ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների եւ անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաեւ համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը, օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները եւ «Смерч» համազարկային կրակի համակարգերը: «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am