Գործարար Սամվել Ալեքսանյանը նախատեսում է հերթական մոլը կառուցել։ Այն լինելու է Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում։ Նախագիծը ներկայացվել է ՇՄԱԳ փորձաքննության։ Դիմողը «Սամ-Շող» ՍՊԸ-ն է, գրում է Factor.am–ը։
Ըստ պետռեգիստրի՝ այն հիմնադրել է Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, 2022 թվականին։ Հողամասի ընդհանուր մակերեսը 10 629,68 քմ է։ Շինության առաջին հարկում նախատեսվում են սուպերմարկետ և այլ առևտրի տաղավարներ, իսկ երկրորդ հարկում՝ ֆուդկորտ։
Ի դեպ, նախագծում նշված է, որ կառույցի նկուղային հարկը պատերազմական ժամանակներում կարող է ծառայել որպես ապաստարան։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը