Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն դարձավ «Ընդդեմ ցեղասպանությունների» համամարդկային պայքարի կարեւոր կենտրոն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն դարձավ «Ընդդեմ ցեղասպանությունների» համամարդկային պայքարի կարեւոր կենտրոն։
1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:
2015 թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։
Պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց այլ ցեղասպանությունների: Լեհաստանի վրա հարձակվելու նախօրյակին՝ 1939 թ. օգոստոսի 22-ին, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն Օբերզալցբերգում (Բավարիա, Գերմանիա) սպաների առաջ ելույթ ունենալիս հայտարարում է.
«Ես հրաման եմ արձակել առ այն, որ մեր պատերազմի նպատակը որոշակի տարածքներ նվաճելը չէ, այլ թշնամու ֆիզիկական ոչնչացումը. և կհրամայեմ վերացնել ցանկացածին, ով կհամարձակվի թեկուզ մեկ քննադատական խոսք ասել: Ուստի ես ռազմական պատրաստականության եմ կոչել իմ մահվան ջոկատներին առայժմ միայն արևելքում՝ հրամայելով անխտիր և առանց գթալու մահվան ուղարկել լեհական ծագման բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին կամ այդ լեզվով խոսողներին: Միայն այսկերպ մենք ձեռք կբերենք այն կենսական տարածքը [գերմ.՝ Lebensraum], որի կարիքն ունենք: Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Անժխտելի փաստ է,որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։
Այդ տարիներին բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ Շվեդիայի խորհրդարան/2010/,
Բոլիվիայի Սենատ եւ Պատգամավորների պալատ/2014/,
Հռոմի սրբազան քահանայապետ Ն.Ս.Ֆրանցիսկոսի հայտարարություն պատարագի ժամանակ/2015/,
Չիլիի Պատգամավորների պալատ/2015/,
Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե /2015/,
Եվրոպական խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ/2015/,
ՌԴ Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձեւ/2015/,Բրազիլիայի Սենատի բանաձեւ/2015/,
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձեւ/2015/,
Պարագվայի Սենատի բանաձեւ/2015/,
Կիպրոսի խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ/2015/,
Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ,Գերմանիային Բունդեստագի բանաձեւ/2016/,
Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի հաստատում/2016/,
Չեխիայի Ներկայացուցիչների պալատ/2017/։
Ավելին.2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։

Իսկ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակացիրը ,որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ եւ ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։

Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը.
« Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։
Իսկ հռչակաւրի 8-րդ կետը ,որն ընթերցել է Սերժ Սարգսյանը .
«Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։
Եզրակացություն:
Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարեւորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց Ցեղասպանության դատապարտումը։
Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց Ցեղասպանության ժխտումը։
Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի ՀՀ-ն բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։

 

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ոչ մի զենք էլ չեն առել, սուտ խոսալով, ժողովրդին խաբելով ման կուգան․ Շիրակի բնակիչ (video) Նիկոլ ու Ավինյա՛ն, դուք տոնածառ ունեցե՞լ եք․․․ էս ի՞նչ փողեր եք հանում․ ավագանու անդամ (video) «Սրբուհի Գալյանը Նիկոլից նամակ ունի ստանալու»․ Ռուզան Ստեփանյան (video) Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ «Ինչպե՞ս է 49567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում». Գոհար Մելոյան Միհրան Հակոբյանը սկանդալային բացահայտում է արել․ վերջինիս ծեծի հետքերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը». Չախոյանը՝ Պապոյանին ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո» Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության է ներկայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. պաշտպան Շմոլ գազից է մահացել՝ իր վարձակալած տանը. Վարդենիսում մահացած 26-ամյա սպան Երևանից էր Աղանդավոր Նիկոլն ու թուրքերը համատեղ են գործում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Համբարյան Լա՛վ, ընդդիմադիրներ, էլ ձեզ ո՞նց ասենք, որ հասկանաք․ Էդգար Էլբակյան (video) Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն դարձավ «Ընդդեմ ցեղասպանությունների» համամարդկային պայքարի կարեւոր կենտրոն. Շարմազանով «Հուդա Վազգենը պետք է մոմ վառի, որ Վեհափառն իրեն էլ փրկի»․․․ (video) Ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ինտենսիվ տեղումներ Նիկո՛լ, բա դիմանայիր, բա կեղտոտ կռիվդ շարունակեիր Արշակ Սրբազանի դեմ․ Անժելա Թովմասյան (video) Կփակվե՞ն դպրոցներն ու մանկապարտեզները, թե՞ ոչ Գ․ Լուսավորիչ եկեղեցում Պատարագ կմատուցվի․ աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոսպոսների համար «ԵՄ-ՀՀ նոր փաստաթղթում չի հիշատակվել «Թրամփի ուղի» նախագիծը». Ադրբեջանի ԱԳՆ Իրականում Խաչատուր Սուքիասյանը կարևոր բան շահեց (video) Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am