Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վերջապես Վրաստանի և Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուները «արթնացան արջաքնից» ու Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված են մտցրել մի քանի տեխնիկաներ, որպեսզի վերջապես մեծ թվով հայաստանցիներ դուրս գան «շրջափակման միջից»։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամլո խոսնակը հայտնեց, որ իրավիճակի մասին երեկվանից տեղյակ է եղել նախարար Վահան Մարտիրոսյանը, ում հանձնարարականով էլ հայկական կողմից պատվիրակություն է մեկնել Լարս։ Այսօր արդեն հակառակ կողմից խոստացել են, որ մինչև երեկո ճանապարհը կբացվի, և ոչ ծանրաքարշ ավտոմեքենաներն ազատ կհատեն սահմանը, իսկ հետո արդեն ծանրաքարները կանցնեն։ Լարսում հայտնված ՀՀ քաղաքացիների գրեթե մեծ մասը հայտնվել է անելանելի վիճակում, իսկ որոշ մարդիկ էլ, օգտվելով առիթից, քաղաքացիներին առաջին անհրաժեշտության՝ սնունդ, ջուր վաճառում են «իրենց հոր գներով»։
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը