Նախարար Ժաննա Անդրեասյանը թաքցնում է Գորիսի քոլեջի տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի հիմքերը

Դեկտեմբերի 4-ից հետո, երբ ոստիկանական ուժերը զավթեցին Գորիսի 100-ամյա պետական քոլեջը և այնտեղ ներդրեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քոլեջում նոր զարգացումներ սկիզբ առան, գրում է «Սյունյաց երկիր» թերթը։

Պարբերականը, մասնավորապես, նշում է. «Մասնավորապես՝ հրաժարականի դիմում ներկայացրած աշխատակիցները՝ անսալով Կարեն Լազարյանի խնդրանք–հորդորին՝ հետ կանչեցին իրենց դիմումները և անցան աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Միևնույն ժամանանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում են քոլեջ, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։

Սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի ունեցող զարգացումները կասեցնելն իրավապահների ուժերից վեր է։

Քոլեջին առնչվող խնդիրները վաղուց են դուրս եկել ուսումնական այդ հաստատության շրջանակից և դարձել համագորիսյան մտահոգության առարկա․․․․

Խնդիրներից մեկը կապված է տնօրենի պաշտոնակատարի՝ ղեկավարման իրավունք վերապահող հավաստագրի արժանահավատության հետ։

Դեռևս հոկտեմբերի սկզբին առաջացած այդ կասկածները շարունակում են խորանալ։

Անշուշտ, ելնելով անմեղության կանխավարկածից, մարդիկ չեն ուզում իբրև վերջին ճշմարտություն ընդունել շրջանառվող խոսակցության հիմնավորումները։

Ուստիև՝ դեռևս նոյեմբերին ստեղծվել է նախաձեռնող խումբ՝ Արմինե Կոլյանի հավաստագրի հիմքերին ծանոթանալու նպատակով։

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով՝ երեք անգամ հարցում է ուղղվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Պահանջվել են տվյալ անձնավորության՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ին հանձնած հավաստագրման քննության երկրորդ մասի՝ հարցազրույցի կամ բանավոր քննության ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները, հանձնաժողովի որոշումը՝ համապատասխան հիմքերով։

ԿԳՄՍ նախարարը երկու անգամ մերժել է տեղեկատվությունը փնտրողների դիմումը՝ գործող օրենքի հետ որևէ աղերս չունեցող պատճառաբանությամբ։ Մերժման հիմնական պատճառ է նշվել «անձնական տվյալներ» տրամադրելու անկարելիությունը։

Թեև այդ պատճառաբանությունը կապ չունի պահանջվող նյութերի հետ՝ տեղեկատվությունը փնտրող կողմը 3-րդ դիմումով պահանջել է անհրաժեշտ փաստաթղթերում փակել Արմինե Կոլյանի անձնական տվյալները կամ նրա ինքնությանն առնչվող նյութերը և նոր միայն տրամադրել հարցազրույցի հիմքերը։

Առայժմ չի կատարվել նաև այդ դիմումի պահանջը։

Սակայն հրապարակայնորեն (ըստ հավաստագրման կարգի) անցկացված քննության նյութերը թաքցնելն ավելի է խորացնում կասկածները խնդրո առարկայի վերաբերյալ, մանավանդ որ հավաստագրման հանձանաժողովը գլխավորել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Ժաննա Անդրեասյանը, ով վաղուց է իրեն դուրս դրել իրավական պետության տիրույթից, պետք է (այնուամենայնիվ) հրաժարվի փնտրվող տեղեկատվությունը թաքցնելու ապօրինի գործելակերպից և առաջնորդվի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով։

Եվ քանի դեռ տնօրենի ժ/պ–ի հավաստագրման հիմքերը թաքցվում են, տիկնոջ պաշտոնավարումը՝ առնվազն հանրային ընկալման մեջ ոչ օրինական է ընկալվում։

Իսկ նորանշանակը, որպեսզի շուտ ձերբազատվի դրածոյի կամ ֆեյքի հանրային ընկալումից, պետք է ինքն անձամբ խնդրի Ժաննա Անդրեասյանին՝ կողմին տրամադրելու փնտրվող տեղեկատվությունը։

Առաջիկա օրերին փնտրվող տեղեկատվությունը Ժաննա Անդրեասյանից չստանալու պարագայում՝ նախաձեռնող խումբը ստիպված կլինի դատարանի օգնությամբ ստանալ նորանշանակի հարցազրույցի հիմքերը։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Հայրենիքն ու հայությունը վտանգված են․ մեզ մի անելիք է մնացել․ Բագրատունի (video) «Էս ո՞վ եք դուք․ Արշակի Սրբազանի գրպանը պլա՞ն եք գցում»․ Նաիրա Զոհրաբյան (video) Դուք Սրբուհի Գալյանի ընկերուհի՞ն եք. Հարց ՔԿԾ պետին (video) «Նիկոլը Գյումրիում հասկացել է, որ էդ իր գերեզմանն է»․ Կարապետ Պողոսյան (video) Բացառիկ․ դրսից ի՞նչ հզոր պաշտպանություն ունի Վեհափառը (video) «Աղետի գոտում» շինարարություն կատարվել է միայն Վարդան Ղուկասյանի օրոք․ Հարցում (video) «Տո ա՛յ ՔՊ-ի բրբսնակի ծաղիկ, տո ա՛յ․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) Քոչարյանի ժամանակով է սկսել կառուցվել Սպիտակը․ քաղաքացիները՝ երկրաշարժից հետո իրավիճակի մասին (video) Բացահայտեմ՝ ինչ ճնշումներին են գնացել Արշակ Սրբազանի նկատամամբ․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկոլն արենդով քահանա էր պատվիրել՝ Գյումրի տանելու համար»․ Նաիրա Զոհրաբյան (video) Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկությունը Միջազգային կառույցներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում Միհրան Հակոբյանի վրա հարձակումը․ Շարմազանով Նախարար Ժաննա Անդրեասյանը թաքցնում է Գորիսի քոլեջի տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի հիմքերը «Ես էդ սրբազաններին մի բան ունեմ ասելու»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում «Այ ապերա՛խտ, դու ո՞նց ես սրա տակից դուրս գալու»․ Արամ Սարգսյան (video) Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են ավելի քան 300 եկեղեցի Երևանում «Opel»-ը բախվել է ծառին. վարորդը հիվանդանոցում մահացել է Մալխաս Ամոյանը հավակնում է դառնալ 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշն աշխարհում Ի՞նչ եղավ Գյումրիում՝ Նիկոլի հեռանալուց հետո․ Կարապետ Պողոսյան (video) Արշակ Սրբազանը կարևոր ակնարկ է արել․․․ Անժելա Թովմասյան (video) Առջիկա օրերի եղանակը ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին Ինչպես են փախչում Սրբազանները գյումրեցիներից (video) Մոլոգարը լրջորեն լծվել է հայերի դավանափոխության գործին․ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am