Բանդիտական հարձակում է եղել Միհրան Հակոբյանի վրա․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։
Միհրանը ստացել է մարմնակվն վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,- գրել է նա։
