ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ վերք եկեղեցու պատարագից հետո հայտարարեց, որ եկեղեցիներում պատարագներից առաջ պետք է հնչի ՀՀ օրհներգը, իսկ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեսաուղերձում ասաց, որ պետք է նաև դրոշը լինի եկեղեցիներում։

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որում «հիմնավորում» է իր հայտարարությունները․ «Պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով քահանաները մեկնարկում են պատարագը։ Ասվում է՝ խորհուրդ խորին, անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին։ Պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»։

24News-ը զրուցել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ։

«Վերին Երուսաղեմը նկատի ունեն, երկնային իշխանությունը նկատի ունեն։ Դե մեր վարչապետին քննադատելու չի, ինքը բարձրագույն կրթություն որ չունի, առավել ևս հոգևոր կրթություն չունի, այդպիսի բաների լուրջ պակաս ունի։ Իրեն չի կարելի թիրախավորել, նամանավանդ, որ ՀՀ-ում բարձրագույն կրթություն չունեցողները մեծամասնություն են կազմում, եթե թերուս լինելը և կրթություն չունենալը մենք թիրախավորենք, իր հետևորդների այն հիմնական մասան, որ կրթություն չունի, կհակարդարձի մեզ։ Ճիշտ չի լինի»,-նշեց նա։

Անդրադառնալով եկեղեցիներում ՀՀ դրոշ տեղադրելու մասին Փաշինյանի խոսքին՝ քահանան ասաց՝ քանի որ Արցախը բռնազավթված է և այնտեղի պետական հիմնարկներում հնարավոր չէ օրհներգ հնչեցնել, կարելի է այն ՀՀ-ի այն եկեղեցիների բակերում, որտեղ արցախցի քահանաներն են ծառայում, տեղադրել դրոշ և հնչեցնել Արցախի օրհներգը պատարագներից առաջ, ապա մտնել եկեղեցի։

«Իսկ ՀՀ-ում ճիշտ է, որ պետական հիմարկներում լինի դրոշը, և հիմնով սկսեն իրենց աշխատանքը։ Քանի որ Արցախը դեռևս բռնազավթված է, կարելի է եկեղեցիների բակում ունենալ Արցախի դրոշը», – ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Հասմիկ Սարգսյան

դիտվել է 242 անգամ
Լրահոս
«Նիկոլն արենդով քահանա էր պատվիրել՝ Գյումրի տանելու համար»․ Նաիրա Զոհրաբյան (video) Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկությունը Միջազգային կառույցներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում Միհրան Հակոբյանի վրա հարձակումը․ Շարմազանով Նախարար Ժաննա Անդրեասյանը թաքցնում է Գորիսի քոլեջի տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի հիմքերը «Ես էդ սրբազաններին մի բան ունեմ ասելու»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում «Այ ապերա՛խտ, դու ո՞նց ես սրա տակից դուրս գալու»․ Արամ Սարգսյան (video) Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են ավելի քան 300 եկեղեցի Երևանում «Opel»-ը բախվել է ծառին. վարորդը հիվանդանոցում մահացել է Մալխաս Ամոյանը հավակնում է դառնալ 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշն աշխարհում Ի՞նչ եղավ Գյումրիում՝ Նիկոլի հեռանալուց հետո․ Կարապետ Պողոսյան (video) Արշակ Սրբազանը կարևոր ակնարկ է արել․․․ Անժելա Թովմասյան (video) Առջիկա օրերի եղանակը ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին Ինչպես են փախչում Սրբազանները գյումրեցիներից (video) Մոլոգարը լրջորեն լծվել է հայերի դավանափոխության գործին․ Ստեփան Դանիելյան Վարդենիսի տներից մեկում մահացածը զինծառայող է Փաշինյանի նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը․ Տաթևիկ Հայրապետյան #ՀԻՄԱ․ «ՍԿԱՆԴԱԼ․ Նիկոլը Բաքու ուղղաթի՞ռ է ուղարկել»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ինչու՞ Անահիտ Մանասյանը Փաշինյանի հետ չի մասնակցում եկեղեցիներում պիղծ պատարագներին» (video) Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Նիկո՛լ, տեսա՞ր, որ Միքայել Սրբազանը կարող է դա անել․ Անժելա Թովմասյան (video) Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոններ բախվել են իրար Սուրբ Գր․ Լուսավորիչ եկեղեցում աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոպոսների համար Բանդիտական հարձակում է եղել Միհրան Հակոբյանի վրա․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am