Վտանգավոր անհեթեթություն է Փաշինյանի առաջարկը, Եկեղեցին միշտ էլ բարձր է դասել ՀՀ խորհրդանիշները

Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն անհեթեթություն է, Եկեղեցում պատարագից առաջ ինչու՞ պիտի հնչի ՀՀ օրհներգը, ՀԱԵ-ն աշխարհի բոլոր հայերի եկեղեցին է, ոչ թե հենց միայն ՀՀ-ինը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

«Մեր հայրերը մեզ սովորեցրել են՝ Եկեղեցին երկինք է երկրի վրա, եկեղեցում գովերգվում են միայն երկնային զորությունները կամ նրանք, որոնք կապված են երկնքի հետ, օրինակ՝ սրբերի մասին ենք երգում: Եկեղեցու ծեսը՝ տվյալ դեպքում պատարագը, գրվել է 40 ձեռագիր խորհրդատետրերի հիման վրա, անկախ մարդու պաշտոնից, ոչ մեկ չի կարող փոփոխություն մտցնել այդ ծեսում: Ամբողջ աստվածաբանական հիմքը մեկի առաջարկով չի կարող փոխվել»:

Տեր Փառենը նաև ընդգծեց, որ Եկեղեցին միշտ էլ ՀՀ օրհներգը և մյուս խորհրդանիշները բարձր է դասել ու դասում, եկեղեցական որևէ պաշտոնական արարողություն՝ լինի ժողով, թե ճեմարանի ավարտական հանդես, առանց ՀՀ օրհներգի հնչողության չի անցնում:

«Ասեմ ավելին՝ հանրապետական մաղթանքի ծես ունենք, այն աղոթք է ՀՀ-ի անսասանության համար, Վազգեն Վեհափառի ժամանակից ընդունված կարգ է, կատարվում է ՀՀ-ին վերաբերող տոներին: Անգամ պատարագի երկրորդ հատվածում աղոթք ունենք ՀՀ-ի համար, այնպես որ՝ արհեստական օրակարգ պետք չէ ստեղծել»:

Տեր Փառենը նշեց, որ իրականում Փաշինյանի առաջարկը վտանգավոր է, որովհետև թե՛ «այո»-ի, թե՛ «ոչ»-ի դեպքում խնդիր է առաջանալու:

«Եթե ասենք՝ այո, խնդիր է դառնում աշխարհի տարբեր ծայրերում գործող ՀԱԵ-ի համար, եթե ասենք՝ ոչ, կասեն՝ դեմ եք պետությանը: Պարզապես մեր Եկեղեցու շուրջ խոսակցությունը ուզում են թարմ պահել, իսկ մենք այդ դատարակ զրույցների մեջ չենք ուզում մտնել, ուզում ենք մեր հավատացյալները խաղաղ ապրեն, Հայրապետն իր տեղում պինդ մնա: Եկեղեցին ընդունում է պետությունը, հատուկ բարձր վերաբերմունք ունի պետության հանդեպ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի տեսաուղերձում հնչած այն մտքին, թե պատարագի սկզբում «Խորհուրդ խորին» շարականում խոսվում է վերին պետության մասին՝ կարևորելով պետության դերը, Տեր Փառենը նշեց, որ նույն շարականը բացառապես Հիսուս Քրիստոսի մարմնի ու արյան մասին է, այնտեղ որևէ բառ կապված չէ քաղաքագիտական իմաստով պետության հետ:

«Էդպես յուրաքանչյուր տեքստից կարող ես բառ գտնել ու ասել՝ պետությանն է վերաբերում: Ամբողջ պատարագը Հիսուսի մասին է՝ «Վերջին ընթրիքի», պատարագ ի՞նչ է նշանակում՝ զոհաբերություն: Մի օր բոլորին հրավիրելու եմ Սուրբ Պատարագի մասին խոսելու, վերցնենք խորհրդատետրը և ամեն բառ քննարկենք»:

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Yeni Şafak. Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի (video) «Սրբուհի Գալյանի խայտառակ պատասխանը՝ Միքայել Սրբազանին անհապաղ վիրահատելու հարցին» (video) Ոստիկանապետն ու «զոնտիկ բռնողը»․ ինչպես լրագրողը հարցերով «նեղը գցեց» ոստիկանապետ Ղազարյանին (video) Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը. Անուշ Պողոսյան Ոսկե հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության համար․ Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է Արաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է Վտանգավոր անհեթեթություն է Փաշինյանի առաջարկը, Եկեղեցին միշտ էլ բարձր է դասել ՀՀ խորհրդանիշները Գյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել Հեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոս Երբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք է Վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը ժամերգության չկանչեցին (video) Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային Հանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿ Ռուսաստանը նստում է սեղանի շուրջ, նռնակը հանում, ձգանը քաշում ու ասում՝ «բանակցենք»․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը Շիրակի ՔՊ-ական մարզպետն է՝ «շեֆի գալու եռուզեռի մեջ էր» (video) Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը Շիրակի թեմը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի Հենց եկան Նիկոլի հետևից, թող իմ հետևից էլ գան. Ռուբեն Մխիթարյան (video) Նեթանյահուն հայտարարել է Գազայի հրադադարի երկրորդ փուլին անցնելու մասին Տնտեսական ակտիվության 8․1% աճ․ թվերով՝ լավատեսություն, բովանդակությամբ՝ անհամաչափ ու վտանգավոր կառուցվածք. Դավիթ Անանյան Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am