Հեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը խոսել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հարձակման վերաբերյալ։

«Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացութիւնը եւ փոխադարձ հասկացողութեան մղել՝ յատկապէս զգուշացնելով եկեղեցին պառակտելու առաջնորդող քայլերէ։

Այսօր, փաստօրէն, կացութիւնը դարձած է աւելի վտանգալից՝ աննախատեսելի հետեւանքներով յղի: Սուրբ Էջմիածինի եւ ընդհանրապէս մեր եկեղեցւոյ ամբողջականութեան ու ներքին միութեան ամուր պահպանումը եւ զայն ներքին թէ արտաքին վտանգներէ հեռու պահելը համազգային առաջնահերթութիւն է: Այս խոր գիտակցութենէ ու յանձնառութենէ առաջնորդուած, կոչ կ՚ուղղենք`

•⁠ ⁠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ` հեռու մնալու Սուրբ Էջմիածինի ներքին կեանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիէն ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական եւ, հետեւաբար, անընդունելի ու դատապարտելի քայլերէ, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի:

•⁠ ⁠ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԻ` կարելի փութով, համբերութեամբ ու խոհեմութեամբ առաջքը առնելու միաբանական կեանքէն ներս ճեղքեր յառաջանալու ու յառաջացնելու վտանգաւոր կացութիւններուն եւ համախմբուելու Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ միաբանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ եւ եղբայրական ոգիով, կանոնական գործընթացքով ու իրապաշտ մօտեցումով քննելու առկայ խնդիրները՝ համապատասխան որոշումներ գոյացնելու վճռակամութեամբ:

Եկեղեցին Աստուծոյ տունն է ու միաժամանակ՝ ազգին սրբազան տունը: Իւրաքանչիւր հայ պարտաւորութիւն ու իրաւունք ունի մտահոգուելու եւ տեսակէտ յայտնելու եկեղեցին յուզող խնդիրներու նկատմամբ, սակայն՝ կառուցողական ու շինիչ մօտեցումով եւ եկեղեցին վերանորոգելու ու անոր ծառայական առաքելութիւնը աւելի կենսագործելու նախանձախնդրութենէ առաջնորդուած»։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Yeni Şafak. Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի (video) «Սրբուհի Գալյանի խայտառակ պատասխանը՝ Միքայել Սրբազանին անհապաղ վիրահատելու հարցին» (video) Ոստիկանապետն ու «զոնտիկ բռնողը»․ ինչպես լրագրողը հարցերով «նեղը գցեց» ոստիկանապետ Ղազարյանին (video) Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը. Անուշ Պողոսյան Ոսկե հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության համար․ Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է Արաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է Վտանգավոր անհեթեթություն է Փաշինյանի առաջարկը, Եկեղեցին միշտ էլ բարձր է դասել ՀՀ խորհրդանիշները Գյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել Հեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոս Երբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք է Վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը ժամերգության չկանչեցին (video) Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային Հանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿ Ռուսաստանը նստում է սեղանի շուրջ, նռնակը հանում, ձգանը քաշում ու ասում՝ «բանակցենք»․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը Շիրակի ՔՊ-ական մարզպետն է՝ «շեֆի գալու եռուզեռի մեջ էր» (video) Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը Շիրակի թեմը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի Հենց եկան Նիկոլի հետևից, թող իմ հետևից էլ գան. Ռուբեն Մխիթարյան (video) Նեթանյահուն հայտարարել է Գազայի հրադադարի երկրորդ փուլին անցնելու մասին Տնտեսական ակտիվության 8․1% աճ․ թվերով՝ լավատեսություն, բովանդակությամբ՝ անհամաչափ ու վտանգավոր կառուցվածք. Դավիթ Անանյան Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am